
Հրաժեշտ տվեցին Գալյա Նովենցին (տեսանյութ)
Այսօր Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստուհի, սիրված դերասանուհի Գալյա Նովենցի վերջին հրաժեշտի արարողությունը: Թատրոնը բազմամարդ էր: Դերասանուհուն հրաժեշտ տալու էին եկել երաժշտության, կինոյի, թատրոնի աշխարհի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, քաղաքական հայտնի դեմքեր: Մարդկանց աչքերում արցունք և ափսոսանք կար: Բոլորը ցավակցում էին նրա ընտանիքին` Հ.Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանին, նրա որդի Հակոբ Ղազանչյանին և մյուսներին: Իր հրաժեշտի խոսքն ասաց նաև կոմպոզիտոր, Գալյա Նովենցի մասնակցությամբ բազմաթիվ ֆիլմերի երաժշտության հեղինակ Տիգրան Մանսուրյանը:
Նշենք, որ դերասանուհին կյանքից հեռացավ հուլիսի 22-ին: Մահվանից երկու շաբաթ առաջ Գալյա Նովենցը դեռևս բեմում է եղել և խաղացել է իր վերջին գլուխգործոցը: