«Այն որևէ նվաճում կամ ձեռքբերում չի դառնալու ո՛չ ԲՀԿ-ի և ո՛չ էլ «Ժառանգության» համար»,- ասում է Ստեփան Սաֆարյանը

«Այո, տեղյակ եմ այդ մասին: Համենայնդեպս, այն, ինչ տեղի է ունենում «Բարգավաճ Հայաստան»-«Ժառանգություն» հարաբերություններում, որևէ նվաճում կամ ձեռքբերում չի դառնալու ո՛չ ԲՀԿ-ի և ո՛չ էլ «Ժառանգության» համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով 168.am-ի` ԱԺ ԲՀԿ խմբակցության` «Հարսնաքարի» գործով Դատախազությանը հասցեագրված հարցաշարի տակ ստորագրելուց հրաժարվելու փաստի վերաբերյալ հարցին` ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:

Մեր այն դիտարկմանը, թե «Ժառանգությունը» կարծես այնքան էլ տրամադրված չէ պատասխանելու ԲՀԿ-ի կողմից անընդհատ հնչող  «կրակոցներին»` մեղադրանքներին, մինչդեռ ԲՀԿ-ն անընդհատ մեղադրում է «Ժառանգությանը»` ասելով, թե այն «կառավարվող ուժ է», և այլն, Ս.Սաֆարյանը պատասխանեց.

«Չեմ կարող պատճառների մասին խոսել, անկեղծ ասեմ, նույնիսկ նախապատմությանը տեղյակ չեմ. բացակայել եմ քաղաքից և մանրամասներին չեմ տիրապետում: Բայց մի բան գիտեմ, որ, համենայնդեպս, խնդիրը ծագել է արտահերթ նիստ հրավիրելու տապալված նախաձեռնությունից: Ճիշտն ասած` ինձ համար շատ ավելի ցանկալի կլիներ քննարկել այդ հարցը ոչ թե հրապարակային, այլ ներքին ձևով և հասկանալ այդ տապալման պատճառները և հասնել դրանց վերացմանը, մինչդեռ այդ քննարկումը տեղափոխվեց հրապարակային դաշտ: Փոխանակ քննարկելու միմյանց հետ, թե ինչ անել, որ հաջորդ նախաձեռնությունը չտապալվի, մենք ականատես եղանք սրան, ինչն ինձ համար այնքան էլ ընդունելի չէ»:

 

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս