Բաժիններ՝

Բագրատ Ասատրյանը 2.2 միլիարդի արտահոսքը չնչին թիվ է համարում

Ըստ ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի` 1994-2010թթ. ընկած ժամանակահատվածում  Հայաստանից 2.2 մլրդ դոլար արտահոսքի ցուցանիշն իրատեսական է։

Հիշեցնենք, որ օրերս մի շարք ԶԼՄ-ներ հղում անելով Tax Justice Network կազմակերպությանը` գրել էին, որ 1994-2010թթ. Հայաստանից 2.2 մլրդ դոլարի արտահոսք է եղել դեպի օֆշորային գոտիներ։

Ավելին, Բ. Ասատրյանը 168.am-ի հետ զրույցում նշել է, որ եթե ավելի խորը ուսումնասիրենք, այդ թիվը չնչին է: «Կարծում եմ, որ այդ գումարներն  անհամեմատ ավելի մեծ են:  Մենք ունենք գումարների թե ներհոսք, և թե արտահոսք, սակայն` ստվերային դաշտում, որոնք ահռելի գումարներ են կազմում:  Անհամեմատ շատ միջոցներ են գնացել երկրից` տարբեր ուղղություններով»:

Ի դեպ, նշված ժամանակահատվածի սկիզբը` 1994-1997թթ., իշխանության էր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Բ. Ասատրյանին խնդրեցինք մեկնաբանել, թե տեղյա՞կ է` արդյոք այդ ժամանակ արտահոսքի ի՞նչ ծավալներ են եղել։ «Էական թվեր չեն եղել: Այն ժամանակ մեր տնտեսությունը, երկրում առկա գումարն այնքան չնչին է եղել, որ այդ պարագայում հնարավոր չէր կատարել գումարի արտահանում: Անգամ տպավորվել է, որ այն ժամանակվա մեր բյուջեն` դոլարային արտահայտմամբ, կազմել է ընդամենը 120 մլն դոլար: Եթե բյուջեին համարժեք գողություն լիներ, ինչպես հիմա է տեղի ունենում, ակնհայտ կլիներ»,- պատասխանեց Բ. Ասաստրյանը` ավելացնելով, որ այն ժամանակ նման մեխանիզմներ չկային ու չէին կարող լինել։

Կարդացեք նաև

Ըստ ԿԲ նախկին նախագահի` 90-ականներին տնտեսությունը շատ ավելի պարզ էր ու բաց, և չկար  օլիգարխիկ փակ համակարգ. «Կային օլիգարխներ, բայց ամբողջական օլիգարխականացված համակարգ չկար»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս