Այս տարվա հոկտեմբերի 7-ին մեկնարկած Իսրայելապաղեստինյան պատերազմը, 1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմից ի վեր առաջին ուղիղ հակամարտությունն է: Մասնագիտական որոշ շրջանակներ այս իրադարձություններն անվանում են նաև պաղեստինյան երրորդ դիմադրական շարժում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական մեկնաբան, մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն է:
168.am-ը թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Թուրքիայի նախագահի հայտարարությունը հերթական փորձն է ընդգծելու իր ազդեցությունը տարածաշրջանում, արդյո՞ք ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, որը կասկածի տակ է դնում հայ-ռուսական հարաբերությունները, ճանապարհ չի բացում թուրքական հեգեմոնիայի համար:
«Մեր երկու երկրները, ժողովուրդները լայնաշերտ համագործակցություն ունեն»,- լրագրողների հետ հանդիպումն այսպես սկսեց Հայաստանում Սիրիայի հայազգի դեսպան Նորա Արիսյանը՝ հիշեցմամբ,- Մեր երկու երկրների հարաբերությունները հիմնված են դարավոր պատմության, բարեկամական պատմության վրա: Սիրիայի ժողովուրդն է, որ դռները լայն բացեց 1915 Ցեղասպանության օրերին հայերի առջև:
Նրա կարծիքով՝ Հարավային Կովկասում Ադրբեջանի գերինքնավստահ քայլերը անհանգստացնում են նաև Մոսկվային, ում ձեռնտու է, որ այս փուլում Թեհրանը փորձի բոլոր միջոցներով զսպել Ադրբեջանին:
«Իր այցելությունները միայն փողի վատնում են: Ինձ համար առավել տարօրինակ է, որ այս ճգնաժամային օրերին, երբ բոլորս աշխարհով մեկ փորձում ենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի Լաչինի միջանցքը բացվի, Արցախն ու Հայաստանը կարողանան դիմագրավել մարտահրավերներին, Զարեհ Սինանյանը չփորձեց մի խելացի պատգամ փոխանցել, ուղղություն տալ Սփյուռքին:
GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին անցկացված հարցումների շրջանակում հարցվածներին տվել էր նաև հետևյալ հարցը՝ «Որքանո՞վ եք տիրապետում երկրաշարժի ժամանակ անվտանգության կանոններին»:
«Էրդողանը, հայտարարելով, որ Ադրբեջանի հետ մեկ ազգ են, երկու պետություն, պատասխանում է Հայաստանի իշխանությանը, որը կարծում է, որ իրար հետևից պաշտոնյաների մակարդակով Թուրքիային ցավակցելով՝ կարող է այդ երկրում դիրքորոշում փոխել մեր նկատմամբ։ Ինչ վերաբերում է ՀՀ ներկայիս իշխանության այն արդարացումներին, թե ՀՀ նախորդ իշխանությունները ևս ցավակցել են նախկինում Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, ապա դա ասողներին պետք է հիշեցնեմ, որ դա ամենը չէ, Լևոն Տեր-Պետրոսյանը նաև մեկնել է Թուրքիա և մասնակցել Թուրքիայի նախագահի թաղմանը, բայց չի կարելի այն ժամանակվա հաղթանակած Հայաստանը բերել և համեմատել այսօրվա պարտված Հայաստանի և Հայաստանի ներկայիս ծաղրված իշխանության հետ»
«Թուրքիայի երկրաշարժն առաջացել է արևելա-անատոլիական բեկվածքի վրա, բեկվածքի ծնունդ է այդ երկրաշարժը, որը կարող է առաջացնել 8-11 բալ և ավելի մագնիտուդով երկրաշարժ։ Այդ բեկվածքը բավականին հայտնի է, բարեբախտաբար, ՀՀ տարածք չի մտնում այն, շրջանցում է Հայաստանը, դուրս է գալիս Վրաստանով դեպի Հյուսիսային Կովկաս։ Այսինքն՝ այն որպես գեներատոր, երկրաշարժ ծնող երկրաբանական կառուցվածք՝ շրջանցում է Հայաստանը։
«Արաբական մի շարք երկրներ՝ Սիրիան, Եգիպտոսը, Լիբիան, Արաբական ծոցի երկրները, Հայաստանին կարող են օգնել, եթե հաստատված հարաբերությունները խորացվեն: Կարծում եմ՝ օգնությունը կարող է լինել թե՛ տնտեսական, թե՛ զենք վաճառելու առումով: Ու սա, ոչ թե գրավոր դիմումներով, այլ հարաբերություններն անաղմուկ կարգավորելու և դրանց վրա հիմնվելով պետք է արվի»:
«Քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին Ազգային անվտանգության ծառայության հեղինակած նախագծի հանրային հարթակում քննարկման ժամկետն այսօր ավարտվել է:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, արտասահմանյան այցերի հիմնական բովանդակությունը՝ այն ամենը, ինչ չի կարող ասել համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, բայց ուզում է հնչեցնել, հայտնում է իր օդանավում մերձիշխանական լրագրողների հետ ավանդական ասուլիսի ժամանակ: Ասուլիսը դեռ չկա, բայց մերձիշխանական մեդիայում հայտնված տեղեկատվության հիման վրա որոշ հետևություններ կարող ենք անել»,- «Տարածաշրջանը և մենք» թեմայով քննարկմանը նշեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը: