Բաժիններ՝

Մոսկվայում միգրանտների աշխատանքային արտոնագրերի սակագները կհասնեն 10 հազար ռուբլու

Մոսկվայում միգրանտների աշխատանքային արտոնագրերի ամսական արժեքը 2026 թվականին 8,9 հազար ռուբլուց կաճի մինչև 10 հազար ռուբլի: Նման որոշում է կայացվել Մոսկվայի Քաղաքային դումայի արտահերթ լիագումար նիստում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հոկտեմբերի 31-ին Մոսկվայի քաղաքային դումայի տնտեսական և սոցիալական քաղաքականության հարցերի հանձնաժողովը քննարկել է «Հարկման ոլորտում Մոսկվա քաղաքի որոշ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Նախագծի կետերից մեկը օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքային արտոնագրերի արժեքի բարձրացման հարցն է եղել։

«Եվ վերջինը՝ օտարերկրյա քաղաքացիների համար արտոնագրի արժեքի 2026 թվականի ինդեքսավորումը․․․ Մենք ամեն տարի վերանայում ենք տարածաշրջանային գործակցի չափը այնպես, որ արտոնագրային վճարը արտացոլի Մոսկվայում միջին աշխատավարձի փոփոխությունները: Այս տարի առաջարկվում է տարածաշրջանային գործակիցը սահմանել այնպես, որ արտոնագիրն ամսական 8,9 հազար ռուբլուց հասնի 10 հազար ռուբլու»,-ասել է Մոսկվայի տնտեսական քաղաքականության և զարգացման դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Դարյա Մուրչենկոն։

Նրա խոսքով՝ աշխատանքային արտոնագրի արժեքի բարձրացումը կնպաստի, որ միգրանտների հարկային բեռը հավասարվի Ռուսաստանի քաղաքացիների հարկային բեռին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930