Կալանքը փոխելու համար գրավ միջնորդելու որոշումը կայացրել ենք` վստահ լինելով, որ միջնորդած գումարի չափը հնարավոր կլինի գաղափարակից անձանց միասնական ուժերով հավաքել. Տաթև Սողոյան

Փաստաբան Տաթև Սողոյանն իր վստահորդ Արսեն Ղուկասյանի գրավն ապահովելու համար դիմել է գաղափարակիցներին:

«Հաշվի առնելով արդարադատության ներկա տխուր վիճակը` անհետ կորած զինվորի հորեղբայր Արսեն Ղուկասյանի կալանքը փոխելու համար գրավ միջնորդելու որոշումը կայացրել ենք` վստահ լինելով, որ միջնորդած գումարի չափը հնարավոր կլինի գաղափարակից անձանց միասնական ուժերով հավաքել:

Քանի որ գրավի մուծման վերջնաժամկետը երկուշաբթի է, և ոչ աշխատանքային օրերին հաշվեհամարի միջև փոխանցումները կարող են ուշ հասնել, ստորև տեղադրում եմ Արսենի որդու` Հարություն Ղուկասյանի բանկային քարտի թվերը արագ փոխանցում անելու համար:

Խնդրում եմ փոխանցում կատարելուց հետո մեկնաբանությամբ կամ անձնական նամակով ինձ փոխանցեք գումարի չափը և Ձեր անուն ազգանունը, որպեսզի գրավը վերադարձնելուն պես հետ ուղարկենք:
Գումարը շատ մեծ չէ` 1մլն դրամ: Հավատում եմ կկարողանանք 2 օրվա ընթացքում հավաքել.
Քարտի թվեր` 4578900000661269»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում:

Նշենք, որ անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով, բացակայելու արգելքով և 1 մլն դրամ գրավով:

Հիշեցնենք` հոկտեմբերի 6-ին ձերբակալել էին անհետ կորած զինծառայողերի հարազատներից երկուսին Ապիջան Սարգսյանին և Արսեն Ղուկասյանին, հետո հայտնի դարձավ, որ Ապիջան Սարգսյանին ազատ է արձակվել, իսկ Արսեն Ղուկասյանը` ոչ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ քաշքշուկի ժամանակ խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Հոկտեմբերի 7-ին հայտնի էր դարձել, որ Արսեն Ղուկասյանը 1 ամսով կալանավորվել է։

Տեսանյութեր

Լրահոս