«Մեծ Հայքի» փոխարեն կարող է հայտնվել «Մեծ Ադրբեջան». Ստանիսլավ Տարասով

Մանհեթենի կենտրոնում գտնվող «Թուրքական տանը» (Turkish House, «Тюркеви») 36-հարկանի երկնաքերում կայացել է Էրդողանի առաջին հանդիպումը իրանցի պաշտոնակից Մասուդ Փեզեշքիանի հետ: Այն տևել է ընդամենը մեկ ժամ, սակայն փորձագետներն ուշադրություն են դարձրել, որ գործընկերները երկխոսել են թուրքերենով, որում որոշակի բազմիմաստ սիմվոլիզմ է նկատվում։

Մերձավորարևելյան շատ փորձագետներ, որոնք հոգեբանորեն լավ են զգում իրավիճակը, նախևառաջ, ուշադրություն են դարձրել, որ Իրանը Նյու Յորքում Էրդողանի հետ հանդիպմանը ներկայացնում էր նախագահ Փեշեզքիանը՝ էթնիկ ադրբեջանցի, որը պաշտոնական բանակցություններում, հնարավոր առիթով, սկսել է օգտագործել իր համար հարազատ ադրբեջաներենը։ Եվ այն, որ նրա առաջին հանդիպումը Թուրքիայի առաջնորդի հետ տեղի է ունեցել թուրքական «Թյուրքևի» տանը, նույնպես ուշագրավ է։ Այս կապակցությամբ այդ փորձագետները տեսնում են Իրանը, ինչպես նաևտարածաշրջանի շատ այլ երկրներ ընդգրկող ազգային ինքնության ճգնաժամի նշաններ, որի վրա հասարակություններն ու պետությունները կառուցում են իրենց և ուրիշների սուբյեկտիվ ընկալումը:

Իրանի նախագահական ընտրություններում Փեշեզքիանի հաղթանակով թյուրքական ինքնության մասին վեճերը սկսեցին երևան գալ, եթե ոչ առաջավոր քաղաքական դիսկուրս, ապա հանրային հարթություն։ Չնայած Իրանի թյուրքական բնակչության մասին պաշտոնական վիճակագրություն հրապարակայնորեն չկա, սակայն կիսապաշտոնական աղբյուրները նշում են, որ առնվազն 30 մլն էթնիկ թյուրքեր են ապրումերկրի տարբեր շրջաններում: Իրանի թյուրքական բնակչությունը բաժանվում է ենթախմբերի, ինչպիսիք են՝ ադրբեջանցիթուրքերը, թուրքմենները, քաշքայի և Խորասանի թուրքերը: Այս թյուրքական համայնքների շարքում ամենատարածվածն Իրանի հյուսիս-արևմուտքում բնակվող ադրբեջանցի թյուրքերն են։ Այսպես, Իրանի ռազմավարական քարտեզում, որը հրապարակվել է Իրանի Գլխավոր շտաբի աշխարհագրական կազմակերպության կողմից 2014-ին, նշվում է՝ պարսիկները կազմում են Իրանի բնակչության կեսից պակասը:

Կարդացեք նաև

Որոշակի հանգամանքներում, եթե իրանական հասարակության բևեռացումը սկսի ընթանալ էթնիկ գծով, նման գործոնը կարող է զգալի աշխարհաքաղաքական ենթատեքստ ձեռք բերել։ Առավել ևս, որ Իրանում բնակվող թյուրքերը զգալի դեր են խաղացել Իրանի պատմության մեջ՝դարերի ընթացքումորպես երկրի հիմնարար բաղադրիչներից մեկը: Այսպիսով, Իրանը երկու տարբերակ ունի՝ կամ հարմարվել և վերականգնել նոր ինքնությունը, որը համապատասխանում է իրականությանը, կամ խրվել անցյալը վերապրելու փորձերի մեջ, ինչը կարող է հանգեցնել հոգեբանական սոցիալական ոչնչացման:Թուրք փորձագետների կարծիքով, այն փաստը, որ Փեզեշքիանն աջակցություն է գտնում Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի կողմից, խոսում է այն մասին, որ նրա ընտրությունն ուղղված էր այդ խնդրի հարթեցմանը:Իր հերթին դա նշանակում է լուրջ շրջադարձ Թեհրան-Բաքու ադրբեջանական հարաբերություններում, ինչպես նաև ուժերի հավասարակշռության փոփոխություն Անկարա-Թեհրան-Բաքու եռանկյունում:

Ընդ որում, այսպես կոչված պանթուրքիզմի բանաձևում առաջնության դափնին կարող է Բաքվի կողմից խլվել Անկարայից, թեև թուրք քաղաքագետ Հասան Օքթայը, ով Անկարայում Կովկասի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրենն է, պնդում է՝ Փեզեշքիանն«Իրանի նախագիծն է, որը տարածաշրջանում աշխարհաքաղաքական բեկում է իրականացնում»:

«Կարծում եմ՝ նախկին նախագահ Իբրահիմ Ռայիսիի մահը ողբերգական պատահականություն չէր, այլ քաղաքական սպանության, մահափորձի արդյունք էր», -հայտարարել է Օքթայը Բաքվի ԶԼՄ-ներին.

«Դա նախազգուշական ազդանշան էր։ Իրանի իշխանությունները հասկացան և համակարգը արմատական փոփոխությունների սպառնալիքի չենթարկելու համար իշխանության բերեցին ժողովրդի անվերապահ աջակցությունը վայելող Փեզեշքիանին։ Կարծում եմ՝ Իրանի պետական կառույցներն ընտրել են Փեզեշքիանին, որպեսզի կանխեն երկիրը նոր Սիրիայի կամ Իրաքի վերածելու սցենարը և թույլ չտան, որ այն փլուզվի»,-հայտարարել է նա:

Օքթայը գրագետ է համարում տարածաշրջանում հնարավոր զարգացումների միտումը, բայց պատահական չէ, որ փորձում է ամեն ինչ դարձնել միայն Թուրքիայի կողմը։ Մինչդեռ իրական քաղաքականության մեջ արդեն գործում են «Արևմտյան Ադրբեջան» նախագծերը, որոնք նախատեսում են Ադրբեջանի վերադարձ Երևան, Գյումրի և հայկական այլ տարածքներ: Միևնույն ժամանակ, չի բացառվում նաև Թուրքիայի հարավ-արևելքում (Կարս) թուրքական շրջանների մի մասի հանձնումը Ադրբեջանին։ «Մեծ Ադրբեջանի» նախագիծը, որը ներառում է Անդրկովկասյան հյուսիսային Ադրբեջանի միավորումը հարավային, իրանականի հետ, սակայն, առայժմ, մնում է միայն թղթի վրա։Հիշենք նաև այն, թե ինչպես էր Բաքվում վերջերս քննարկվում երկրի անվանումը Հյուսիսային Ադրբեջանի Հանրապետություն փոխելու գաղափարը՝ ադրբեջանական միասնության գաղափարի հնարավոր իրագործման ակնարկով։

Թուրքիայում չեն բացառում իրադարձությունների զարգացման նման սցենարը, թեև հրապարակավ իշխանությունները դա չեն խրախուսում, քանի որ մտավախություն կա, որ պետական մակարդակով «Իրանում անջատողականներին» աջակցելը կարող է Անկարայի համար ևս ավելի լուրջ հետևանքներ ունենալ, չէ՞ որ կա նաևթուրքական Քուրդիստանի նախագիծը:

Այնպես որ, տպավորություն է, որ առջևում մեզ սպասում է Մերձավոր Արևելքն ընդգրկող հերթական լուրջ իրադարձությունների կասկադը։ Պետք է պատրաստվել դրան։

Աղբյուրը՝ Вместо «Великой Армении» может появиться «Большой Азербайджан» / ИА REX (iarex.ru)

Թարգմանությունը՝ Գ.Մ.-ի

Տեսանյութեր

Լրահոս