#ՀԻՄԱ. Քաղաքական մեղրամի՞ս, դավաճանությությո՞ւն, ամուսնալուծությո՞ւն, թե՞… Տիգրան Քոչարյան. ՈՒՂԻՂ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական մեկնաբան, մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
• Նիկոլ Փաշինյանը քաղաքական պատերազմ է հայտարարել Ռուսաստանին, որը եթե մտնի ռազմական փուլ, կբերի կործանման:
• Այդպիսի արտահայտություն կա՝ чемодан без ручки…Հաշվի առնելով Հայաստանի ներկայիս կշիռն աշխարհում՝ պետք է շատ սիրես Հայաստանը, որ պաշտպանես նրան:
• Ռուսաստանը միատարր չէ և ունի տարբեր ազդեցության աշտարակներ, դրանցից մի քանիսը թուրքական լոբբինգն են առաջ տանում:
• Փաշինյանի վարքագիծը շատ նման է Սահակաշվիլու կառավարման առաջին 6 ամիսների վարքագծին:
• Ռուսաստանի վարքագիծը վերջին 400 տարում չի փոխվել. Այս պետությունը պատժելիս շատ նենգ է:
• Ռուսաստանը Ֆրանսիա կամ ԱՄՆ չէ. կամ դու իրեն սիրում ես, կամ չես սիրում, ու ինքը քեզ դրա համար պատժում է: Պատկերացրեք՝ մեծ և նեղացկոտ արջ, որի ոտքը տրորել են:
• Վրաստանում սկսված հակառուսական ցույցերը միանգամից ի չիք դարձան, որովհետև Վրաստանը տեսել էր՝ ինչի է ընդունակ Ռուսաստանը:
• Ինչի՞ է պետք այսպիսի բաներ անել, եթե այդ երկիրը միայն պահանջում է իր թիկունքում խաղեր չտալ:
• Պեսկովն առայժմ հիշեցնում է, որ ՌԴ-ում 2 անգամ ավելի հայ կա: Հետո հացահատիկի, գազի մասին է հիշեցնելու:
• Իսկ մենք ապահովագրվա՞ծ ենք, որ Թուրքիան չի մտնելու ՀՀ Շիրակի մարզ հակատեռորիստական օպերացիա իրականացնելու համար:
• Այն վնասը, որը Ռուսաստանը կարող է տալ՝ որպես թշնամի, անհամեմատ մեծ է, քան այն օգուտը, որը կարող է տալ՝ որպես բարեկամ:
• Ադրբեջանցիներն այն աստիճանի են նագլիացել, որ սպանում են ռուս խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարի տեղակալին ու մարսում են: Ակնհայտ է, որ Ռուսաստանը չի ձգի երկրորդ ճակատին: Վստահ եմ՝ հարմար պահի այն ամենի պատասխանը, ինչ հիմա կուլ են տալիս, ռուսները տալու են:
• Մեր ՊՆ-ում ապագա ստուգումները բավականին հետաքրքիր պատկեր կտան. Արդեն այսօր տեղեկություններ կան, որ հայկական կողմը, որ այդքան բողոքում է, թե Ռուսաստանը զենք չի տալիս, իր պատվիրած զենքը չի վերցրել անգամ: Կամ նույն հնդկական զենքի 5-10 %-ն են դեռ բերել, չնայած հիմա այդքան բարձրաձայնում են:
• Այն բոլոր երկրները, որտեղ պոպուլիստներն իշխանության են գալիս, ունենում են անվտանգության, տնտեսական ու սոցիալական խնդիրներ:
• Փաշինյանը ոչ արևմտամետ է, ոչ ռուսամետ: Նա թուրքամետ է: ՔՊ-ն Թուրքիայի կուսակցությունն է Հայաստանում, որը, ցավոք, խաբել է ժողովրդին ու եկել իշխանության:
• Արդյո՞ք բոլոր ամերիկացի ինստրուկտորները, որ եկել էին վարժանքի, հետ են գնացել:
• Փաշինյանը վախկոտ մարդ է. իրեն անընդհատ պետք է սատարել: Գորիսում շատերն են հիշում նրա վարքագիծը, երբ պատերազմի ժամանակ անօդաչու սարքի ձայնն էր լսել:
• Եթե Ռուսաստանը տարածաշրջանից դուրս գա, դուրս է գալու նաև Իրանը, այսինքն՝ ավտոմատ թշնամանալու է նաև Իրանը: Սա Բոլտոնի պլանի երրորդ կետն է:
• Փողոց դուրս եկած մարդկանց փորձում են ներկայացնել՝ որպես ռուսամետներ…Ե՞վ…Եթե մարդը տեսնում է, որ Ռուսաստանի հետ վատանալով՝ երկիրը դառնում Սիրիա, վա՞տ է անում:
• Ինչի՞ արցախցին պիտի հայրենիք չունենա, իսկ Հայաստանի որևէ մարզում բնակվող բնակիչը՝ ունենա: Մեզնից հայրենիք են գողացել: Արցախի գլխին այսպիսի բան բերողները պետք է պատժվեն:
• Եթե հարթակն անկեղծ չլինի, հարթակը պետք է փոխել:
Մանրամասները՝ տեսանյութում: