Սպիտակաձավարով կարկանդակ
Բաղադրիչները՝
- 2 բաժակ սպիտակաձավար
- 1 բաժակ մանր շաքարավազ
- 200 գ բնական յոգուրտ
- 1/2 բաժակ բուսական յուղ
- 1/2 բաժակ վարդի ջուր
- 1/2 ճ/գ փխրեցուցիչ
- 1 ճ/գ վանիլային շաքարավազ
- 20-30 գ չբոված նուշ
- կարագ՝ տապակին քսելու համար
Օշարակի համար
- 1 բաժակ շաքարավազ
- 1 ճ/գ կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը
Սպիտակաձավարը լցրեք մեծ թասի մեջ և խառնեք բուսական յուղի հետ: Ավելացրեք մյուս բաղադրիչները՝ բացի նուշից, և լավ խառնեք:
24-26 սմ տրամագծով տապակի վրա կարագ քսեք, մեջը լցրեք ստացված խմորն ու հավասարեցրեք: Վրան ցանեք նուշը, մի փոքր խմորի մեջ մտցրեք:
Կարկանդակը տեղադրեք 180-190 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցի մեջ և տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը՝ մոտ 1 ժամ: Ջեռոցից հանեք, դրեք ցանցի վրա, թող հովանա:
Քանի դեռ կարկանդակը հովանում է, պատրաստեք օշարակը: Կաթսայի մեջ լցրեք շաքարավազը, վրան 1 բաժակ ջուր և կիտրոնի հյութ ավելացրեք, հասցրեք եռման աստիճանի ու 10 րոպե եփեք թույլ կրակի վրա:
Կարկանդակը հենց տապակի մեջ քառակուսիների ձևով կամ շեղանկյունաձև կտրատեք և վրան լցրեք օշարակը: Թողեք 4 ժամ, թող ներծծի հեղուկը:
Խորհուրդ: Օշարակի մեջ կիտրոնի հյութի փոխարեն կարող եք թթու նարնջի հյութ օգտագործել ու նարնջի կեղևից մի փոքր կտրտել-ավելացնել: Այդպես կարկանդակը հաճելի ցիտրուսային նոտաներ կստանա: