Բաժիններ՝

Խուրմայով կարկանդակներ

Բաղադրիչները՝

  • 200 գ ալյուր
  • 200 գ չորացրած խուրմա՝ առանց կորիզի
  • 1 միջին չափի կիտրոն
  • 1 մեծ նարինջ
  • 1 խոշոր մանդարին
  • 50 գ կարագ
  • 1 ճ/գ շաքարավազ
  • 1/2 թ/գ աղացած համեմունքների խառնուրդ ձեր ընտրությամբ` մեխակ, դարչին, հիլ (кардамон)
  • կարագ՝ տապակին քսելու համար
  • շաքարի փոշի՝ մատուցելու համար

Պատրաստման եղանակը

Լավ լվացեք ու չորացրեք ցիտրուսային մրգերը: Դրանց կեղևն անցկացրեք մանր քերիչով, պտղամիսը քամեք և առանձին-առանձին 3 տեսակի հյութ ու 3 տեսակի քերած կեղև ստացեք:

Հալեցրեք ու մի փոքր հովացրեք կարագը: Ալյուրը մաղեք, ավելացրեք կարագը, շաքարավազն ու խմոր հունցեք՝ 2-3 ճ.գ. ցիտրուսային հյութ ավելացնելով: Խմորը պետք է բավական պինդ, բայցև էլաստիկ լինի: Փաթաթեք այն կերակրի թաղանթով և 30 րոպե թողեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում:

Կարդացեք նաև

Խուրման լցրեք սառը ջրով կաթսայի մեջ, միջին ուժգնության կրակի վրա հասցրեք եռման աստիճանի և եփեք մինչև փափկելը՝ մոտ 5-10 րոպե: Խուրման լցրեք քամիչի մեջ, հետո բլենդերով հարեք մինչև միատարր զանգված ստանաք՝ անհրաժեշտության դեպքում ավելացնելով ցիտրուսային մրգերի թարմ հյութը:

Խուրմայի զանգվածի մեջ ավելացրեք համեմունքների խառնուրդն ու ցիտրուսային մրգերի քերած կեղևը: Պատառաքաղով խառնեք:

Խմորը բացեք 10 սմ լայնությամբ, ապա 5-ական սմ մասերի բաժանեք: Խմորի յուրաքանչյուր մասի վրա 1-ական թ.գ. միջուկ լցրեք և հավասարաչափ քսեք խմորին՝ ազատ թողնելով ծայրերը:

Վրձինը թաթախեք ջրի մեջ, մի կողմից խմորի ազատ մնացած ծայրերին ջուր քսեք և ծածկեք այն խմորի երկրորդ կեսով: Մատներով մի փոքր սեղմեք խմորը, որպեսզի օդը դուրս հանեք:

Խորը թավայի մեջ տաքացրեք կարագը: Քառակուսաձև կարկանդակները տապակեք կարագի մեջ մինչև ոսկեգույն երանգ ստանալը, հետո տեղադրեք անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի:

Մատուցեք՝ վրան շաքարի փոշի ցանելով:

Տեսանյութեր

Լրահոս