Բաժիններ՝

Տապակած ռավիոլի՝ ռիկոտա պանրով ու շոկոլադով

Բաղադրիչները՝

  • 100 գ ալյուր
  • 1 ձու
  • 20 գ կարագ
  • 1 թ. գ. շաքարավազ
  • մի փոքր աղ
  • կարագ՝ տապակին քսելու համար
  • շաքարի փոշի՝ մատուցելու համար

Միջուկի համար

  • 250 գ ռիկոտա պանիր
  • 50 գ դառը շոկոլադ (70 տոկոս կակաո)
  • 2 ճ/գ վանիլային շաքարի փոշի
  • 1 ճ/գ մուգ ռոմ
  • մի փոքր աղացած դարչին

Պատրաստման եղանակը

Խմորի համար ալյուրը լցրեք թասի մեջ: Ձվի դեղնուցն առանձնացրեք սպիտակուցից: Սպիտակուցը դրեք մի կողմ, հետո պետք է գալու:

Կարդացեք նաև

Հալեցրեք, հետո մի քիչ հովացրեք կարագը: Դեղնուցը խառնեք 30 մլ տաք ջրի և աղի հետ, ապա ավելացրեք կարագն ու շաքարավազը և էլաստիկ, մատներին չկպչող խմոր հունցեք: Խմորը գունդ արեք, փաթաթեք կերակրի թաղանթի մեջ, 30 րոպե թողեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում:

Միջուկի համար մանր կտրատեք շոկոլադը: Ռիկոտան անցկացրեք քամիչի միջով, ավելացրեք վանիլային շաքարավազը, ռոմն ու դարչինը և արագ խառնեք:

Խմորը երկու մասի բաժանեք, յուրաքանչյուրը երկար ուղղանկյունաձև բացեք ալյուր ցանած սեղանի վրա:

Աչքաչափով խմորները 10 մասի բաժանեք: Մասերի սահմանները դանակով թեթև գծեք: Յուրաքանչյուր մասի վրա մեկական գդալ միջուկ տեղադրեք, խմորի ազատ ծայրերին քսեք ձվի սպիտակուցը և ծածկեք միջուկը:

Ձեռքով սեղմեք-առանձնացրեք ռավիոլիները, հետո դանակով կտրեք-առանձնացրեք:

Թավայի մեջ տաքացրեք կարագը, մաս-մաս տապակեք դրանք երկու կողմից մինչև ոսկեգույն երանգ ստանալը:

Պատրաստի ռավիոլիները տեղադրեք անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի: Մատուցեք՝ վրան շաքարի փոշի ցանած:

Խորհուրդ: Ռավիոլիների համար որպես միջուկ կարելի է օգտագործել ոչ միայն ռիկոտան, այլև մուրաբա, շոգեխաշած խնձոր ու չիր: Առողջ սնվելու սիրահարներին առաջարկում ենք ռավիոլին ջեռոցում թխել: Ռիկոտա պանիրը կարելի է փոխարինել ոչ շատ յուղոտ կաթնաշոռով:

Տեսանյութեր

Լրահոս