
Թխվածքաբլիթներ տորչետի

Բաղադրիչները՝
- 250 գ ալյուր
- 100 գ կարագ
- 100 գ շաքարավազ
- 1 փաթեթ կամ 10 գ փխրեցուցիչ
- մի փոքր աղ
Պատրաստման եղանակը
Ալյուրը խառնեք փխրեցուցիչի հետ, բլրի ձև տվեք և մեջտեղում անցք բացեք: Փոսի մեջ լցրեք հալեցրած կարագն ու աղը: Մի քիչ տաք ջուր ավելացրեք և փափուկ, հարթ խմոր հունցեք: 10-15 րոպե սենյակային ջերմաստիճանի պայմաններում թողեք խմորը:
Խմորից 1 սմ լայնությամբ և 10 սմ երկարությամբ ձողիկներ ձևավորեք:
Խմորի ձողիկները թաթախեք շաքարավազի մեջ, ծայրերը միացրեք և օվալաձև օղաբլիթների վերածեք:
Թխվածքաբլիթները շարեք փայլաթիթեղով ծածկված տապակի մեջ և 10-15 րոպե տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցի մեջ մինչև բաց ոսկեգույն երանգ ստանալը:
Խորհուրդ: Այս թխվածքաբլիթների խմորի մեջ կարող եք ամենատարբեր համեմունքներ ավելացնել՝ վանիլ, մշկընկույզ, մեխակ, անիսոն և այլն: Կարելի է նաև թխվածքաբլիթները թխելուց առաջ դրանց վրա աղացած դարչին ցանել: