Բաժիններ՝

Թխվածքաբլիթ կանտուչի՝ սուրճով

Բաղադրիչները

  • 500 գ ալյուր
  • 200 գ մաքրած նուշ
  • 200 գ կարագ
  • 150 մլ թունդ սուրճ
  • 1,5 բաժակ շաքար
  • 2 ձու
  • մի բուռ չամիչ
  • 3 ճ/գ շոկոլադի փշուրներ
  • 1 փաթեթ կամ 10 գ փխրեցուցիչ

Պատրաստման եղանակը

Սուրճը լցրեք փոքրիկ կաթսայի մեջ, ավելացրեք շաքարի 2/3-ը, եփեք միջին ուժգնության կրակի վրա, մինչև հեղուկը օշարակի վերածվի՝ մոտ 5-7 րոպե: Սուրճի օշարակը վերցրեք կրակի վրայից, ավելացրեք չամիչը և թողեք սառչի: Ավելացրեք շոկոլադի փշուրներն ու հարած ձվերը:

Կարագը թողեք՝ փափկի: Նուշը սրճաղացով աղացեք, ստացված փոշին ավելացրեք ալյուրին ու փխրեցուցիչին: Ավելացրեք մնացած շաքարն ու կարագը, նաև սուրճի օշարակն ու խմոր հունցեք:

Կարդացեք նաև

Խմորը լցրեք տապակի մեջ այնպես, որ բարձրությունը չգերազանցի 1,5 սմ-ը: Տապակը 20 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:

Տապակը հանեք ջեռոցից, թողեք՝ թխվածքաբլիթը հովանա, շեղանկյունաձև կտրատեք:

Խորհուրդ: Այս թխվածքաբլիթը կարող եք պարզապես մատուցել թեյի կամ սուրճի հետ: Բայց այն ավելի համեղ է վանիլային պաղպաղակի կամ վանիլային կրեմի և, իհարկե, գինու հետ:

Տեսանյութեր

Լրահոս