Կրոստոյներ՝ սնկով կարկանդակներ
Բաղադրիչները՝
- 300 գ ալյուր
- 300 գ թարմ սպիտակ սունկ
- 70 գ կարագ
- 1 բաժակ կաթ
- 1 պճեղ սխտոր
- մաղադանոսի փոքրիկ փունջ
- աղ
- կարագ՝ տապակելու համար
Պատրաստման եղանակը
Փափկացրեք 40 գ կարագը: Ալյուրը լցրեք սեղանին, բլուրի վերածեք, մեջտեղում անցք արեք, մեջը լցրեք փափկացրած կարագը, կաթն ու աղը: Հարթ խմոր հունցեք: Փաթաթեք այն կերակրի թաղանթով ու 1 ժամով տեղադրեք սառնարանում:
Միջուկի համար մաքրեք սունկը, ոչ մեծ կտորներով կտրատեք: Սխտորը դանակի բութ ծայրով ճզմեք, հետո մաքրեք ու կտրատեք: Մաղադանոսը մանր կտրատեք: Միջին ուժգնության կրակի վրա թավայի մեջ հալեցրեք մնացած կարագը, նրա մեջ մոտ 30 վրկ տապակեք սխտորը: Ավելացրեք սունկը, կրակն ուժեղացրեք և ևս 10 րոպե տապակեք:
Աղ արեք ու վրան լցրեք կտրտած մաղադանոսը: Հովացրեք:
Խմորը կիսեք և երկու բարակ շերտ բացեք: Առաջինի վրա մաս-մաս լցրեք միջուկը, ծածկեք խմորի երկրորդ շերտով, մատներով սեղմեք այնտեղ, որտեղ միջուկ չկա: Դանակով առանձնացրեք ուղղանկյունաձև կրոստոյները:
Խորը թավայի մեջ տաքացրեք տապակելու համար նախատեսված կարագը և դրանում տապակեք կրոստոյները մինչև ոսկեգույն երանգ ստանալը՝ մոտ 3-4 րոպե: Պատրաստի կարկանդակները տեղադրեք անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի:
Մատուցեք տաք վիճակում: