Բաժիններ՝

Սիսեռով ապուր

Բաղադրիչները՝

  • 500 գրամ սիսեռ
  • 2 խոշոր գլուխ սոխ
  • 1,5 լ ջուր
  • ձիթապտղի ձեթ
  • աղ, աղացած սև պղպեղ,
  • աղացած կարմիր կծու պղպեղ՝ մատուցելու համար

Պատրաստման եղանակը

Սիսեռի վրա մեծ քանակության ջուր լցրեք և 24 ժամ թողեք:

Այնուհետև սիսեռը հոսող ջրի տակ լվացեք, հեռացրեք բարակ կեղևը (կարող եք նաև թողնել այն):

Կարդացեք նաև

Սիսեռի վրա սառը ջուր լցրեք, դրեք կրակին, եռացրեք, թույլ կրակի վրա եփեք մինչև փափկելը՝ մոտ 1,5 ժամ: Աղ մի արեք:

Սոխը մանր կտրատեք: Թավայի մեջ տաքացրեք ձեթը, լցեք սոխը, հաճախակի խառնելով՝ թույլ կրակի վրա տապակեք մինչև թափանցիկ դառնալը՝ մոտ 10 րոպե:

Պատրաստի սիսեռի վրա լցրեք տապակած սոխը, աղ ու պղպեղ արեք, ևս 15-20 րոպե եփեք:

Ապուրը մատուցեք՝ այն լցնելով մի փոքր ձիթապտղի ձեթ լցրած ափսեների մեջ և վրան աղացած կարմիր կծու պղպեղ ցանեք (ըստ ցանկության):

Խորհուրդ: Խուսափեք ապուրը պահածոյացված սիսեռով եփելուց, այն համեղ չի ստացվի: Մատուցելիս ապուրին կարող եք սխտոր ու չորահաց ավելացնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս