Բաժիններ՝

Բադը՝ կարմիր գինու մեջ

Բաղադրիչները՝

  • 1 խոշոր եփած բադ
  • 2 բաժակ կարմիր չոր գինի
  • 20 գ ճարպ
  • 50 գ կարագ
  • 100 մլ բանջարեղենային արգանակ
  • 1 միջին չափի գազար
  • 1 միջին չափի գլուխ սոխ
  • 1 պճեղ սխտոր
  • 2 կոկոն մեխակ
  • մի պտղունց աղացած մշկընկույզ
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Սոխը մանր կտրատեք: Ճարպը փոքր քառակուսիների ձևով կտրատեք: Սխտորը կոթով մի փոքր ճզմեք, մաքրեք, կտրտեք: Մեծ, խորը և ջերմադիմացկուն կոթով թավայի մեջ սալը հալեցրեք, մեջը 5 րոպե տապակեք սոխն ու սխտորը: Ավելացրեք մշկընկույզն ու մեխակը:

Թավայի մեջ տեղադրեք բադը, բոլոր կողմերից 4-5 րոպե տապակեք: Տապակվելու ընթացքում բադի վրա լցրեք գինու կեսը, թողեք գոլորշիանա:

Կարդացեք նաև

Գազարը փոքր կտորներով կտրատեք, ավելացրեք բադին: Աղ ու պղպեղ արեք: Բադի վրա լցրեք մնացած գինին ու բանջարեղենային արգանակը և թավան 1 ժամով տեղադրեք 160 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:

Բադը հանեք իր սոուսի միջից ու պահեք տաք վիճակում: Սոուսն անցկացրեք մանր ցանցի միջով, հալեցրած կարագի հետ միասին լցրեք փոքրիկ կաթսայի մեջ և 2 րոպե պատրաստեք կրակի վրա:

Բադը մատուցեք տաք սկուտեղի վրա: Սոուսը մատուցեք առանձին՝ սոուսի պնակի մեջ:

Տեսանյութեր

Լրահոս