Գառան մսով սուվլակիա
                                    Բաղադրիչները՝
- 500 գ գառան փափկամիս՝ ազդրի հատվածից
 - 250 գ գառան ճարպ
 - աղ, աղացած սև պղպեղ
 
Խավարտի համար
- 200 գ բնական յոգուրտ
 - 2 հասած, միջին չափի լոլիկ
 - 2 միջին չափի վարունգ
 - 1 միջին չափի սպիտակ գլուխ սոխ
 - 1 կիտրոնի հյութ
 - մի քանի ճյուղ մաղադանոս
 - աղ, աղացած սև պղպեղ
 
Պատրաստման եղանակը
Խորովածի համար նախատեսված փայտիկները 1 ժամով տեղադրեք սառը ջրի մեջ, որպեսզի խորովելուց չայրվեն, իսկ պատրաստի միսը հեշտ դուրս գա:
Խավարտի համար մաղադանոսի ցողունները հեռացրեք, տերևները շատ մանր կտրատեք: Խառնեք յոգուրդը, մաղադանոսն ու մի փոքր կիտրոնի հյութ, ձեր ճաշակով աղ ու պղպեղ արեք:
Միսը քառակուսիների ձևով կտրատեք, յուրաքանչյուրը կողմը՝ 2 սմ: Ճարպը նույնպես նույն չափով կտրատեք: Փայտիկի վրա անցկացրեք միսն ու ճարպը հետևյալ հերթականությամբ՝ 4 կտոր միս, 3 կտոր ճարպ:
Խավարտի համար լոլիկներն ու վարունգները կտրատեք, բարակ ու կիսալուսնաձև կտրատեք սոխը:
Միսը թեժացրած ածուխի վրա տապակեք մինչև միջուկը բաց շագանակագույն երանգ ստանա, աղ ու պղպեղ արեք, վրան ցողեք մնացած կիտրոնի հյութը:
Յուրաքանչյուր ափսեի մեջ տեղադրեք փայտիկով միսը, մի քիչ բանջարեղեն ու սոխ: Բանջարեղենի վրա աղ ու պղպեղ արեք: Առանձին մատուցեք յոգուրդի սոուսը:
Խորհուրդ: Այս խորովածը կարելի է պատրաստել մսի հետ ոչ միայն ճարպ, այլև տաքդեղ, լոլիկ ու սոխ շարելով, ինչպես լուսանկարի մեջ է:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    