Ձկով կուսկուս
Բաղադրիչները՝
- 600 գ միջին չափի կուսկուս
- 600 գ ձուկ՝ խիտ փափկամսով
- 1 բաժակ չոր սիսեռ
- 1 փոքր գլուխ սոխ
- 3 պճեղ սխտոր
- 1 ոչ մեծ կարմիր, կծու չիլի պղպեղ
- 300 գ կտրտած լոլիկ՝ իր հյութի մեջ
- 3 ճ/գ տոմատի մածուկ
- 5 ճ/գ ձիթապտղի ձեթ
- 1 թ/գ զիրայի սերմ
- աղ
Պատրաստման եղանակը
Սիսեռի վրա մեծ քանակության սառը ջուր լցրեք, հասցրեք եռման աստիճանի, 5 րոպե եփեք: Վերցրեք կրակի վրայից և փակ կափարիչի տակ 12 ժամ պահեք: Հետո քամեք, թարմ սառը ջուր լցրեք վրան ու 1 ժամ եփեք:
Սոուսի համար մաքրեք ու մանր կտրատեք սոխը: Չիլի պղպեղը կիսեք, սերմերը հեռացրեք, պտղամիսը մանր կտրատեք:
Խորը և հաստ հատակով թավայի մեջ 2 ճ.գ. կարագ հալեցրեք, մեջը լցրեք կտրտած սոխն ու միջին կրակի վրա 5 րոպե տապակեք մինչև փափկելը: Ավելացրեք տոմատի մածուկը, լավ խառնեք և ևս 2 րոպե թողեք կրակի վրա: Ապա ավելացրեք լոլիկն իր հյութի հետ, սիսեռը, կծու պղպեղն ու աղ արեք: Պատրաստեք 5 րոպե:
Ավելացրեք սխտորն ու զիրայի սերմերը, 1 բաժակ սառը ջուր լցրեք վրան, հասցրեք եռման աստիճանի ու 30 րոպե եփեք:
Կուսկուսը լցրեք թասի մեջ, ավելացրեք 3 ճ.գ. ձիթապտղի ձեթ, 2 պտղունց աղ և լավ խառնեք: Կուսկուսը լցրեք ջերմադիմացկուն ցանցի մեջ, ցանցը տեղադրեք մեծ կաթսայի վրա, որը 1/3-ով լցված կլինի եռացրած ջրով: Կաթսան կափարիչով կամ փայլաթիթեղով այնպես ծածկեք, որ գոլորշու համար տեղ մնա: Եփեք մինչև պատրաստ լինելը՝ մոտ 20-30 րոպե:
Պատրաստի կուսկուսը լցրեք տաք ափսեի մեջ, վրան փոքր քանակությամբ սոուս լցրեք կուսկուսին գեղեցիկ գույն տալու համար: Կուսկուսը պահեք տաք վիճակում: Կարող եք ծածկել փայլաթիթեղով և քանի դեռ ձուկը պատրաստվում է, տեղադրել 80-100 աստիճան տաքության ջեռոցում:
Ձուկը մեծ քառակուսիների ձևով կտրատեք, տեղադրեք սոուսի մեջ և 10-15 րոպե պատրաստեք:
Անմիջապես մատուցեք:
Խորհուրդ: Ավանդույթի համաձայն՝ կուսկուսն ու ձուկը սեղանին առանձին են մատուցում, յուրաքանչյուրն ինքն է լցնում կուսկուսն ու ավելացնում ձուկը:
Ցանկության դեպքում սոուսի մեջ կարող եք տարբեր տեսակի բանջարեղեն ավելացնել՝ կարտոֆիլ, գազար, ցուկինի: Դրա համար բանջարեղենը պետք է առանձին եփել ու ավելացնել սոուսին վերջինիս պատրաստ լինելուց 10 րոպե առաջ:



