Գազարով աղցան
Բաղադրիչները՝
- 500 գ գազար, ցանկալի է՝ մանր
- 3 պճեղ սխտոր
- կես կիտրոնի հյութ
- 3-4 ճյուղ մաղադանոս կամ անանուխ
- 1/2 թ/գ.ժ կայենյան պղպեղ (кайенский перец)
- 1/2-1 թ/գ զիրայի սերմեր
- մի փոքր շաքարավազ, ցանկալի է՝ շագանակագույն
- ծովի խոշոր աղ
Պատրաստման եղանակը
Զիրան լցրեք չոր թավայի մեջ, դրեք միջին ուժգնության կրակի վրա, խառնելով՝ 1-2 րոպե բովեք: Երբ համեմունքի բույրը զգաք, վերցրեք կրակից:
Զիրային ավելացրեք աղն ու կայենյան պղպեղը, տրորեք, վերածեք փոշու:
Մաքրեք սխտորն ու գազարը: Գազարը բաժանեք չորս մասի, եթե մեծ գազարներ են, ավելի շատ մասերի բաժանեք:
Կտրտած գազարը սխտորի, շաքարավազի ու մի փոքր աղի հետ լցրեք եռացող ջրի մեջ ու 15 րոպե եփեք:
Պատրաստի գազարը թողեք քամվի, չորացրեք, տեղադրեք ափսեի մեջ, համեմեք: Եփած սխտորը նույնպես կարող եք կտրտել ու որպես համեմունք օգտագործել:
Թողեք 15 րոպե հովանա, վրան կիտրոնի հյութ և մանրացրած մաղադանոս կամ անանուխ լցրեք:
Խորհուրդ: Աղցանի տոնական տարբերակի համար կարող եք գազարի հետ միասին հում բազուկ օգտագործել և համեմել նարնջի հյութով ու անանուխով: