Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
Լոռու մարզում փրկարարները Ձորագետ գետի ափից վիրավոր արծվի են տեղափոխել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Հունիսի 19-ին ժամը 16։31-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագետ գետի ափին թևը վիրավոր արծիվ կա, որին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները վիրավոր արծվին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, այնուհետև թռչունը տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ»,– նշված է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

