Բաժիններ՝

Ձեթի մեջ մարինացված և ածուխի վրա տապակած ճուտ

Բաղադրիչները՝

  • 2 ճուտ՝ յուրաքանչյուրը 700-800գ

Մարինադի համար

  • 3/4 բաժակ ձիթապտղի ձեթ
  • 3/4 բաժակ կիտրոնի հյութ
  • 2 ճ/գ չորացրած ուրց
  • 1 ճ/գ սխտորի փոշի
  • աղ
  • աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Ճտերը կրծքի հատվածից 2 մասի բաժանեք: Կենտրոնական ոսկորը կռճիկների հետ միասին հեռացրեք:

Կարդացեք նաև

Ճտերը ծածկեք կերակրի թաղանթով, ուժգին սեղմեք մինչև լրիվ տափակեն: Կերակրի թաղանթը հեռացրեք, ճտերը տեղադրեք բարձր ծայրերով ափսեի մեջ:

Մարինադի բոլոր բաղադրիչները խառնեք, խառնուրդը լցրեք ճտերի վրա և 2-4 ժամ պահեք սառը տեղում (պարտադիր չէ՝ սառնարանում):

Մինչ ճտերը մարինացվում են, վառեք ածուխը. այն պետք է լավ այրվի և սպիտակ մոխրով պատվի: Գրիլի ցանցը լավ թեժացրեք, ձեռնոցով մի ձեռքով պահելով՝ մյուս ձեռքով ցանցը պատեք ձեթով: Ցանցը տեղադրեք ածուխից 20-25սմ բարձրության վրա:

Ճտերը հանեք մարինադից, 5 րոպե դրեք քամիչի մեջ, որպեսզի ձեթը քամվի: Մարինադը պահեք:

Ճտերը մաշկը դեպի ներքև շարեք ցանցի վրա, 25-30 րոպե տապակեք՝ յուրաքանչյուր 10 րոպեն մեկ վրան մարինադ քսելով: Ճտերը շրջեք, ևս 10 րոպե տապակեք:

Մատուցեք շատ տաք վիճակում:

Խորհուրդ: Ճտերը լավ է մատուցել յոգուրդի և անանուխի սոուսի հետ, հասարակ կանաչ աղցանով կամ վարունգի հետ մեկտեղ:

Ուտեստն սկսեք պատրաստել մատուցելուց 3-5 ժամ առաջ:

Տեսանյութեր

Լրահոս