Աշնանային այնտոպֆ
Բաղադրիչներ՝
- 1 հատ հավի ազդր
- 130 գ դդում
- 50 գ պահածոյացրած եգիպտացորեն
- 2 հատ կարտոֆիլ
- 60 գ լոլիկ
- կես հատ բուլղարական պղպեղ
- կես գազար
- 1 գլուխ սոխ
- 100 մլ բուսական յուղ
- 1 հատ դափնու տերև
- 1 պճեղ սխտոր
- կես թեյի գդալ աղացած սև պղպեղ
- աղ
- թարմ մաղադանոս՝ ըստ ճաշակի
- 1 լիտր ջուր
Պատրաստման եղանակը
Հավի ազդրը դրեք կաթսայի մեջ, վրան ջուր լցրեք, դրեք կրակին ու եռացրեք: Փրփուրը հեռացրեք: Արգանակը 40-50 րոպե եփեք:
Դդումը, կարտոֆիլը, բուլղարական պղպեղը, գազարն ու սոխը մաքրեք ու խորանարդաձև կտրատեք:
Հաստ հատակով կաթսայի մեջ տաքացրեք բուսական յուղը: Մեջը լցրեք կտրտած գազարը, դդումը, պղպեղն ու սոխը: 5 րոպե խառնելով տապակեք:
Լոլիկը խորանարդաձև կտրատեք:
Պատրաստի արգանակից հանեք հավի ազդրամիսը:
Տապակած բանջարեղենի վրա մոտ 500-600 մլ արգանակ լցրեք: Ավելացրեք եգիպտացորենը, կարտոֆիլն ու աղը:
Ավելացրեք նաև լոլիկը: Ապուրը եռացրեք ու եփեք մինչև պատրաստ լինելը՝ 10-15 րոպե:
Սխտորը մաքրեք: Մաքրած սխտորն ու մաղադանոսը մանր կտրատեք:
Ապուրի մեջ ավելացրեք դափնու տերևը, սխտորը, մաղադանոսն ու աղացած սև պղպեղը: Եվս 2 րոպե եփեք:
Ապուրը բավական թանձր է ստացվում: Դուք կարող եք թանձրությունը կարգավորել ըստ ձեր ճաշակի՝ արգանակ կամ ջուր ավելացնելով:
Պատրաստի այնտոպֆի մեջ ավելացրեք հավի ազդրն ու մատուցեք: