Բաժիններ՝

Նուշից կաթով աղանդեր

Բաղադրիչները՝

  • 800 մլ կաթ
  • 120 գ մաքրած, չբոված նուշ
  • 4-5 ճ/գ շաքարավազ
  • 30 գ բրնձի կամ եգիպտացորենի օսլա
  • պիստակ և նուշ՝ զարդարելու համար

Պատրաստման եղանակը

Սրճաղացի կամ բլենդերի օգնությամբ ալյուրի վերածեք նուշը, լցրեք պնակի մեջ:

Կաթի կեսը մոտ 70 աստիճան ցելսիուս տաքացրեք և ավելացրեք փոշիացրած նուշը: 30 րոպե թողեք մնա:

Կարդացեք նաև

Մառլայի օգնությամբ քամեք կաթը:

Կաթի մյուս կեսի մեջ ավելացրեք շաքարավազն ու տաքացրեք միջին ուժգնության կրակի վրա՝ չհասցնելով եռման աստիճանի: Հանեք կրակի վրայից:

Օսլան բացեք փոքր քանակի սառը ջրի մեջ, ապա ավելացրեք կաթով կաթսայի մեջ՝ անընդհատ խառնելով, որպեսզի գնդիկներ չառաջանան:

Կաթսան կրկին դրեք կրակին, ավելացրեք նուշով կաթը ու տաքացրեք՝ անընդհատ խառնելով մինչև կաթը խտանա:

Կաթը լցրեք աղանդերի համար նախատեսված պնակների մեջ, թողեք հովանա, ապա դրեք սառնարանի մեջ մինչև սառչի՝ մոտ 2 ժամ:

Մատուցելուց առաջ զարդարեք կտրտած նուշով ու պիստակով:

Խորհուրդ: Այս աղանդերը՝ ի տարբերություն փախլավայի, հեշտ է պատրաստվում, և այն հաճախ է հանդիպում առօրյա կերակրացանկում: Աղանդերը նուշի ու պիստակի փոխարեն կարող եք զարդարել չրերով և նրա հետ հարած սերուցք մատուցել:

Տեսանյութեր

Լրահոս