Բաժիններ՝

Մեղրով փքաբլիթներ

Բաղադրիչները՝

  • 250 գ ալյուր
  • 1 մեծ կարտոֆիլ
  • 12 գ թարմ փխրեցուցիչ
  • 250 մլ ձիթապտղի ձեթ
  • ջրիկ մեղր
  • 1/4  ճ/գ աղ

Պատրաստման եղանակը

Կեղևով կարտոֆիլը 30 րոպե եփեք, մաքրեք կեղևից ու պյուրեի վերածեք: Փխրեցուցիչը բացեք 1/2 բաժակ տաք (38-40 աստիճան ցելսիուս) ջրի մեջ: Ալյուրը մաղեք, վրան լցրեք փխրեցուցիչով ջուրը, ավելացրեք կարտոֆիլն ու աղը:

Խմորը հունցեք՝ անհրաժեշտության դեպքում տաք ջուր ավելացնելով մինչև այն դադարի կպչել ձեռքերին: 2 ժամ թողեք տաք տեղում:

Կարդացեք նաև

Խորը թավայի մեջ միջին ուժգնության կրակի վրա տաքացրեք ձեթը: Խոնավ ձեռքերով խմորից ոչ մեծ օղաբլիթներ ձևավորեք:

Օղաբլիթ-փքաբլիթները ձեթի մեջ տապակեք երկու կողմից մինչև ոսկեգույն դառնալը: Թավայի միջից պատրաստի փքաբլիթները տեղափոխեք անձեռոցիկների վրա, մեկ անգամ շրջեք ու տեղավորեք տաքացրած ափսեի մեջ:

Պատրաստի փքաբլիթների վրա ըստ ճաշակի մեղր լցրեք ու միանգամից մատուցեք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս