Բաժիններ՝

Սերկևիլից ժելե՝ կիտրոնա-նուշային կրեմի հետ

Բաղադրիչները՝

  • 1 կգ հասած սերկևիլ
  • 500-600 գ շաքարավազ
  • 1/4 բաժակ ալյուր
  • 2 ձվի դեղնուց
  • 1 կիտրոնի կեղև
  • 300 մլ կաթ
  • 50 գ մաքրած նուշ

Պատրաստման եղանակը

Սերկևիլը մաքրեք կեղևից ու միջուկից, պտղամիսը կտրտեք: Կշռեք սերկևիլը և սերկևիլի կշռի կիսով չափ շաքարավազ ավելացրեք նրա վրա: Խառնեք ու 12 ժամով տեղադրեք սառնարանում:

Սառնարանից հանեք շաքարապատ սերկևիլը, լցրեք հաստ հատակով կաթսայի մեջ և թույլ կրակի վրա եփեք մինչև այն փափկի՝ մոտ 1 ժամ: Սառեցրեք:

Կարդացեք նաև

Մեկ ուրիշ կաթսա վերցրեք, 1/2 բաժակ շաքարավազը խառնեք ալյուրի հետ: Ավելացրեք դեղնուցները և կիտրոնի կտրտած կեղևի կեսը: Խառնելով՝ մաս-մաս ավելացրեք կաթը: Ստացված խառնուրդը 10 րոպե անընդհատ խառնելով եփեք թույլ կրակի վրա: Հովացրեք:

Նուշը 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում խորովեք 5-7 րոպե, բլենդերով մանրացրեք:

Կիտրոնի կրեմը լցրեք ափսեի մեջ, վրան դրեք եփած սերկևիլը, սերկևիլի վրա ցանեք նուշի փշուրները և կիտրոնի մնացած կեղևները:

Աղանդերն սկսեք պատրաստել մատուցելուց 14 ժամ առաջ:

Խորհուրդ: Եթե աղանդերը պատրաստելուց հետո սերկևիլի ժելե մնա, տեղադրեք այն ապակե տարայի մեջ և ծածկեք: Այդպես ժելեն սառնարանում կարելի է պահել մինչև 10 օր:

Տեսանյութեր

Լրահոս