Բաժիններ՝

Ձկով կոտլետներ

Բաղադրիչները՝

  • 1 կգ կարպի ֆիլե
  • 150 գ կարագ
  • 3 միջին չափի գլուխ սոխ
  • 3 պճեղ սխտոր
  • 3-4-ական ճյուղ մաղադանոս ու համեմ
  • 3 ձու
  • 1/2 բաժակ հացի փշուր
  • ալյուր
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Սոխը մանր կտրատեք: Թավայի մեջ 50 գ կարագ հալեցրեք, լցրեք սոխը, խառնելով մոտ 5 րոպե տապակեք միջին ուժգնության կրակի վրա մինչև փափկելը: Հանեք կրակի վրայից ու հովացրեք:

Դանակի օգնությամբ մանրացրեք ձկան միսը կամ մսաղացով աղացեք:

Կարդացեք նաև

Դանակի կոթով ճզմեք, մաքրեք ու մանր կտրտեք սխտորը: Շատ մանր կտրատեք կանաչին, ևս մեկ անգամ էլ կտրտեք սխտորի հետ միասին:

Ձկան խճողակը խառնեք սոխի, կանաչու, սխտորի, հացի փշուրների հետ, ավելացրեք ձուն, աղ ու պղպեղ արեք: Ձեռքերով 5-10 րոպե լավ հունցեք խճողակը, ծածկեք ու 1,5 ժամով տեղադրեք սառնարանում:

Ալյուրը խառնեք աղի հետ:

Թաց ձեռքերով խճողակից ոչ մեծ կոտլետներ արեք, թաթախեք ալյուրի մեջ և հալած կարագի մեջ միջին ուժգնության կրակի վրա հաճախ շրջելով տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:

Մատուցեք տաք վիճակում:

Խորհուրդ: Կարպի ֆիլե հազվադեպ է վաճառվում, բացի այդ, նրանում միևնույն է փուշ շատ կա: Չնայած՝ կարպի փշերը վնասակար չեն, աղացած վիճակում դրանք չեն խանգարի, հակառակը՝ ավելի շատ ֆոսֆոր կստանաք: Եթե ֆիլեի փոխարեն ամբողջական ձուկն եք գնում, անհրաժեշտ քանակի փափուկ միս ստանալու համար ձուկը պիտի 1,7 կգ կշռի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս