Ձկան կրոկետներ՝ լոլիկի սոուսով
Բաղադրիչները՝
- 1 կգ ձկան փափկամիս
- 2 ճյուղ նեխուր
- 2 ոչ մեծ գլուխ սոխ
- 2-3 ճյուղ մաղադանոս
- 2 ձու
- 2 բաժակ մանր չորահաց
- 1 բաժակ ալյուր
- 5-6 հատիկավոր սև պղպեղ
- աղ, աղացած սև պղպեղ
- կարագ՝ տապակելու համար
Սոուսի համար
- 400 գ տոմատի մածուկ
- 150 մլ սպիտակ չոր գինի
- 100 գ կարագ
- 1 փոքր գլուխ սոխ
- փոքր փունջ մաղադանոս
- 1 դափնու տերև
- 1 ճ/գ շաքարավազ
- աղ
Պատրաստման եղանակը
Սոուսի համար շատ մանր կտրատեք մաղադանոսն ու սոխը: Կարագը փոքր կաթսայի մեջ հալեցրեք, ավելացրեք սոխն ու մաղադանոսը, միջին ուժգնության կրակի վրա 2-3 րոպե տապակեք: Ավելացրեք գինին, հասցրեք եռման աստիճանի: Ավելացրեք տոմատի մածուկը, շաքարավազն ու դափնու տերևը, խառնեք: Հաճախակի խառնելով՝ 10-15 րոպե եփեք սոուսը մինչև խտանալը: Հանեք կրակի վրայից:
Ձուկը կիսած նեխուրի, խոշոր կտրտած սոխի ու հատիկավոր սև պղպեղի հետ տեղադրեք սառը ջուր լցրած կաթսայի մեջ: Աղ արեք, հասցրեք եռման աստիճանի, կրակը թուլացրեք, մոտ 10 րոպե եփեք:
15 րոպե ձուկը թողեք արգանակի մեջ, թող հովանա: Հնարավորինս մանր կտրատեք մնացած նեխուրը, սոխը և մաղադանոսը: Եփած ձուկը չորացրեք, պատառաքաղով տապակեք, խառնեք նեխուրի, մաղադանոսի ու սոխի հետ, ապա մսաղացով աղացեք կամ երկու ծանր դանակով խճողակի վերածեք:
Ստացված խճողակի վրա աղ ու պղպեղ արեք, ավելացրեք մի փոքր հարած ձվերը ու հացի փշուրները: Լավ խառնեք ու 30 րոպեով տեղադրեք սառնարանում:
Խորը կաթսայի մեջ լավ տաքացրեք տապակելու համար նախատեսված կարագը:
Ձեռքերն անընդհատ սառը ջրի մեջ մտցնելով՝ խճողակից կլոր կրոկետներ պատրաստեք՝ մոտավորապես պինգ-պոնգի գնդակի չափի: Պատրաստի գնդիկները գլորեք ալյուրի մեջ և անընդհատ խառնելով՝ կարագի մեջ տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Պատրաստի կրոկետները տեղադրեք թղթե անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի: Պատրաստի սոուսի միջից հեռացրեք դափնու տերևն ու մատուցեք այն տաք վիճակում կրոկետների հետ մեկտեղ: