Բաժիններ՝

Կծու սպիտակ լոբի

Բաղադրիչները՝

  • 400 գ սպիտակ լոբի
  • 1 պճեղ սխտոր
  • 1 չորացրած չիլի պղպեղ
  • 3-4 ճյուղ մաղադանոս
  • 2 ճ/գ գինու քացախ
  • 4 ճ/գ ձիթապտղի ձեթ
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Լոբին 12 ժամով թրջեք մեծ քանակության սառը ջրի մեջ:

Լոբին լվացեք, վրան թարմ սառը ջուր լցրեք, հասցրեք եռման աստիճանի ու եփեք մինչև փափկելը՝ մոտ 1 ժամ: Աղ մի արեք:

Կարդացեք նաև

Լոբին քամեք, լցրեք թասի մեջ, 2 ճ. գ. ձիթապտղի ձեթ լցրեք վրան, աղ ու պղպեղ արեք, խառնեք:

Պատրաստեք համեմունքը: Մանր կտրատեք մաղադանոսը: Ճզմեք, մաքրեք ու կտրտեք սխտորը: Մանր փշրեք չորացրած չիլի պղպեղը:

Մնացած 2 ճ. գ. ձիթապտղի ձեթը խառնեք քացախի, մաղադանոսի, սխտորի, չիլի պղպեղի և աղի հետ: Ստացված խառնուրդը լցրեք տաք լոբու վրա և խառնեք:

Կարող եք միանգամից տաք վիճակում մատուցել, կարող եք նաև 2-4 ժամ թողնել հովանա և նոր միայն մատուցել:

Խորհուրդ: Լոբին կարող եք մատուցել ոչ միայն որպես նախուտեստ, այլև որպես խավարտ՝ մսով ուտեստների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս