Բաժիններ՝

Սոխով ու ռիկոտա պանրով կարկանդակ

Բաղադրիչները՝

  • 500 գ առանց խմորիչի շերտավոր խմոր
  • 600 գ սոխ
  • 200 գ ռիկոտա պանիր
  • 4 ձու
  • 6 ճ/գ պարմեզան պանիր
  • 2 ճյուղ խնկածաղիկ (майоран)
  • 6 ճ/գ ձիթապտղի ձեթ
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Սոխը բարակ օղակների ձևով կտրատեք: Խնկածաղիկը մանրացրեք: Թավայի մեջ տաքացրեք ձիթապտղի ձեթը և միջին ուժգնության կրակի վրա մոտ 10 րոպե տապակեք սոխը:

Խմորը բարակ բացեք և այն տեղադրեք ջուր ցողած տապակի մեջ: Պատառաքաղով ծակծկեք խմորը: Խմորից պոկված մասերը պահեք:

Կարդացեք նաև

Թասի մեջ փայտե գդալով լավ խառնեք ռիկոտան: Ավելացրեք հարած ձվերը, տապակած սոխը, խնկածաղիկն ու պարմեզան պանիրը, աղ ու պղպեղ արեք: Միջուկը խառնեք և հավասարաչափ լցրեք խմորի վրա:

Խմորի պոկված մասերից շերտեր պատրաստեք: Շերտերը ցանցաձև տեղադրեք միջուկի վրա: Տապակը 40 րոպեով տեղադրեք 190 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցի մեջ:

Կարկանդակը մատուցեք տաք կամ գոլ վիճակում:

Խորհուրդ: Կարկանդակը պատրաստելու մի ձև էլ կա. սոխի փոխարեն 300 գ պատրաստի սպանախ օգտագործեք:

Տեսանյութեր

Լրահոս