Ռիկոտա պանրով պաստիցիա
Բաղադրիչները՝
- 300 գ շերտավոր խմոր
- 2 ձու
- 250 գ ռիկոտա պանիր կամ տնական կաթնաշոռ
- աղ, աղացած սև պղպեղ
- շաքարի փոշի՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
Խմորը 7 մմ հաստությամբ բացեք և 9-10 սմ տրամագծով շրջանակներ արեք:
Ռիկոտա պանիրը կամ կաթնաշոռը պատառաքաղով տրորեք, ավելացրեք թեթևակի հարած ձվերը, մի փոքր աղ ու պղպեղ և խառնեք:
Խմորի յուրաքանչյուր շրջանակի մեջ մի քանի գդալ պանրային միջուկ լցրեք, խմորին կիսալուսնի ձև տվեք և ծայրերը պատառաքաղով սեղմեք այնպես, որպեսզի միջնամասը բաց մնա:
Պատրաստի կարկանդակները վրան փայլաթիթեղ քաշած տապակի մեջ տեղադրեք այնպես, որ միջուկը չհոսի:
Պաստիցիաները 20 րոպե թխեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցի մեջ մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Մատուցեք տաք, գոլ կամ սառը վիճակում:
Ցանկության դեպքում վրան շաքարի փոշի ցանեք: