Բաժիններ՝

Սարդինյան նյոկետի

Բաղադրիչները՝

  • 400 գ նյոկետի մակարոն կամ խխունջի տեսքով մակարոն
  • 600 գ հասած լոլիկ
  • 4 ճ/գ ոչխարի քերած պանիր
  • 150 գ տապակելու երշիկ կամ խոզի մսի խճողակ
  • 1 միջին չափի գլուխ սոխ
  • մի պտղունց աղացած քրքում
  • 1 ճ/գ ձիթապտղի ձեթ
  • աղ

Պատրաստման եղանակը

Լոլիկների վրա դանակով խաչաձև կտրվածք արեք, 30 վրկ մտցրեք եռացրած ջրի մեջ, ցողեք սառը ջրով և կեղևը մաքրեք: Հեռացրեք սերմերն ու հեղուկը: Պտղամիսը փոքր խորանարդների ձևով կտրատեք: Քրքումի վրա 2 ճ.գ. տաք ջուր լցրեք:

Մանր կտրատեք սոխն ու երշիկները: Թավայում տաքացրեք ձեթը, սոխը մի փոքր տապակեք՝ չթողնելով, որ փոխի գույնը. մոտ 3-4 րոպե: Ավելացրեք երշիկները ու խառնելով 5 րոպե տապակեք: Եթե մսի խճողակ եք օգտագործում, այն պատառաքաղով տրորեք, որպեսզի գնդիկներ չառաջանան:

Կարդացեք նաև

Սոուսին ավելացրեք լոլիկները, քրքումը՝ հեղուկի հետ, աղ արեք, խառնեք ու պարբերաբար խառնելով՝ մոտ 30 րոպե էլ պատրաստեք:

Մեծ կաթսայի մեջ 3 լիտր ջուր եռացրեք, աղ արեք և եփեք խխունջ-մակարոնը փաթեթի վրա նշված գրության համաձայն: Եփած մակարոնը լցրեք ցանցի վրա, թողեք՝ քամվի: Խառնեք սոուսի ու քերած պանրի հետ:

Մատուցեք տաք վիճակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս