Լցոնած սկումբրիա
Բաղադրիչները՝
- 4 ամբողջական սկումբրիա՝ յուրաքանչյուրը 200-300 գ քաշով
- 2 միջին չափի գլուխ սոխ
- 2 ճ/գ չամիչ
- 2 ճ/գ մայրու ընկույզ
- 2 ճյուղ մաղադանոս
- 2 ճյուղ համեմ
- 1 ճ/գ մանրացրած չորահաց
- 6 ճ/գ ձիթապտղի ձեթ
- 1 թ/գ աղացած դարչին
- աղ, աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Ձկների լողակները, ներքին օրգաններն ու խռիկները հեռացրեք, թեփուկները դանակով քերեք ու ձկները լավ լվացեք հոսող ջրի տակ: Ձկների գլխից մինչև պոչը փորի մասից կտրվածք արեք, հնարավորինս մաքրեք փշերից ու ոսկորներից:
Ձկան ներսի մասից մի քիչ փափուկ միս առանձնացրեք, այն պետք է գալու լցոնելու համար: Առանձնացրած միսը դանակով կտրատեք: Մանր կտրատեք նաև համեմն ու մաղադանոսը:
Մաքրեք ու մանր կտրատեք սոխը: Թավայի մեջ 3 ճ. գ. ձեթ տաքացրեք, ավելացրեք կտրտած սոխն ու միջին ուժգնության կրակի վրա մոտ 5 րոպե տապակեք:
Ավելացրեք մայրու ընկույզը, չամիչն ու աղացած դարչինը, աղ ու պղպեղ արեք, խառնեք ու ևս 2-3 րոպե պահեք կրակի վրա:
Թավան վերցրեք կրակի վրայից, վրան ավելացրեք ձկան կտրտած միսը, կանաչին ու մանրացրած չորահացը:
Ձկները լցոնեք ստացված զանգվածով, ծայրերը միացրեք ատամի չոփիկներով:
Ձկներից յուրաքանչյուրը պատեք ձեթով ու փաթաթեք փայլաթիթեղի մեջ: 15 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
Խորհուրդ: Մի վախեցեք ձկան ու դարչինի համադրությունից. այն իսկապես շատ համեղ է: Պարզապես չորահացը կարող եք փոխարինել եփած բրնձով, իսկ համեմը՝ անանուխով: