«Արդյո՞ք Հայաստանի իշխանություններն այն իշխանություններն են, որ եթե իրենք ինչ-որ օպերացիայի մասին տեղեկանան, 5 րոպե հետո, ասենք՝ Բրիտանիայի դեսպանատուն համապատասխան զեկուցագիր չեն գրի»:
Լաչինի միջանցքը փակ է արդեն ուղիղ 10 օր։ Այդ ընթացքում Երևանում տեղի են ունեցել բազմաթիվ քաղաքացիական, մարդասիրական, մտավորական, ծաղրածուական և այլ բնույթի ակցիաներ, անիմաստորեն փակվել են բազմաթիվ փողոցներ և ավելի անիմաստորեն բացվել են անհամար բերաններ։
«Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը փակելը սրիկայություն է: Անմարդկային խաղ են խաղում իրենց հողում հազարամյակներ ապրող մեր հայրենակիցների նկատմամբ՝ փորձելով հավատը, հաստատակամությունը, սակայն այդպես էլ չհասկանալով, որ արցախցիների հետ գործ ունեն, ովքեր չեն կոտրվելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մանկաբույժ Արթուր Մարտիրոսյանը:
Աշխարհը մեր կողքին էր և դարձյալ կլինի մեր կողքին, եթե մենք ջանքեր գործադրենք: Աշխարհը թույլերին չի սիրում: Եվ մենք տարիներով հետ ենք վարժվել որևէ մեկից ինչ-որ մի բան խնդրելուց, աղաղակելուց: Հիմա ողորմություն խնդրող, մուրացկանություն անող պատկեր ենք ձեռք բերել: Աշխարհը երբեք չի լինելու մեկի կողքին, ով միայն խնդրողի դերում է: Մենք պիտի փաստենք՝ արժանի ենք, որ որևէ մեկը մեր կողքին կանգնի: Ոչ ոքի ոչ մի բան ձրիաբար չի տրվում: Աշխարհը միշտ էլ լուռ է լինելու, կամ ձևական փաստաթղթեր են ընդունելու:
Հակառակ միջազգային բազմաթիվ կոչերի ու հայտարարությունների՝ արդեն 10 օր է, ինչ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Ու թեև Հայաստանում շարունակվում են բողոքի ակցիաներով միջազգային տարբեր դերակատարներից պահանջել խնդրի շուտափույթ լուծում, այդուհանդերձ, քաղաքական ու փորձագիտական տարբեր շրջանակներ շեշտում են՝ խնդրի հասցեատերը նախ Հայաստանի իշխանություններն են:
Պետք է կարողանանք լուծել քաղաքական խնդիրը, որը, ուզենք թե չուզենք, պետք է անեն միայն իշխանությունները, բայց իշխանությունն իր բաժին ֆունկցիան չի կատարում, դա անելու փոխարեն՝ իշխանությունն էլ է անում այն, ինչ հասարակությունը պետք է անի, օրինակ՝ թվիթերյան գրառումներ, ֆլեշմոբեր և այլն:
Լաչինի միջանցքը փակ է շուրջ 9 օր: Իրավիճակի շուրջ միջազգային տարբեր գնահատականներ ու հայտարարություններ են հնչել: Փորձագիտական շրջանակներն իրանական կողմից գուցե ոչ ուղիղ, բայց արձագանք են դիտարկում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի՝ Թեհրանի երկխոսության համաժողովում ունեցած ելույթը, որում նախարարն ընդգծել է «Կովկասի տարածաշրջանում ներկայիս աշխարհաքաղաքական գծերի պահպանման անհրաժեշտությունը»:
Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոնից» դեկտեմբերի 19-ին, Կարմիր խաչի ուղեկցությամբ ծանր վիճակում Հայաստան տեղափոխած հիվանդը հոսպիտալացվել է «Նորք–Մարաշ» բժշկական կենտրոնում։
Ադրբեջանցի, այսպես կոչված, «բնապահպանները», 9 օր է, ինչ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Հիվանդանոցներում ծանր վիճակում գտնվող քաղաքացիներին էլ չեն կարողանում տեղափոխել Երևան, որպեսզի համապատասխան բուժօգնություն ցուցաբերվի:
«Ադրբեջանը հիմա աշխարհաքաղաքական խնդիր է լուծում, որովհետև նրա համար նպաստավոր պայմաններ են, սակայն, եթե ՀՀ իշխանությունները լինեին հայրենասեր և պետականամետ, մենք այս վիճակը չէինք ունենա»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Հաղթանակի սերունդ» շարժման ղեկավար Աշոտ Անդրեասյանը:
«Շուրջ 120.000 արցախցիներ 10 օր է, ինչ շրջափակման մեջ են գտնվում, խախտվել է ազատ տեղաշարժի իրենց իրավունքը: Երեխաները, երիտասարդները զրկված են կրթություն ստանալու իրավունքից, հիվանդների տեղափոխումը Ստեփանակերտի հիվանդանոցներից Երևան՝ անհնար է: Խախտված է արցախահայության կյանքի իրավունքը»,- ավագանու արտահերթ նիստի ընթացքում ասաց ավագանու անդամ Արման Անտոնյանը՝ ընդգծելով, որ Արցախն ու Հայաստանը կապող կյանքի ճանապարհը փակել են մի խումբ ադրբեջանցիներ՝ կեղծ օրակարգերով:
«Էս ծուռ, շատերիդ ծռած երկրում, ուզում եմ հասկանալ՝ դեռ ի՞նչ պետք է լինի, որ սթափվենք: Օրինակ, ինչո՞ւ չենք գնում Լաչինի միջանցք ու այնտեղ նկարվում, սելֆիներ անում կամ լենտեր կտրում»,- Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում ասաց ավագանու անկախ անդամ Էռնեստ Ավանեսովը:
Արտակարգ թողարկումների ռեժիմում 168.am-ում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն է, զրույցի թեման՝ Լաչինի միջանցքի շրջափակման բուն նպատակները և գեոպոլիտիկ խաղերը:
«Մենք Ադրբեջանի մարտավարության մեջ տեսնում ենք միաժամանակ մի քանի տարբեր գործիքների կիրառում: Այսինքն՝ երբեմն ականատես ենք լինում ուղիղ ուժի՝ ռազմական սցենարի կիրառման, երբեմն՝ պարզապես ուժի սպառնալիքի կիրառման, իսկ վերջին սադրանքն էլ փափուկ ուժի կիրառման օրինակ է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն արգելափակելու ադրբեջանական հերթական սադրանքին՝ նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:
«Ալիևը հասկացրել էր, որ եթե չլինի «Զանգեզուրի միջանցքը», կփակեմ Բերձորի միջանցքը: Փորձեց անել, բայց հավաստիացնում եմ, այն շուտով բացվելու է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:
«Մենք վաղուց մոռացել ենք, որ Ադրբեջանը հետխորհրդային երկիր է: Ասում են՝ Ադրբեջանը սուվերեն պետություն է, բլա-բլա-բլա…Ադրբեջանը թուրքական բենզալցակայան է, ոչ թե սուվերեն պետություն: Ովքե՞ր են Ալիևի ուժային բլոկի, բանակի ղեկավարները… Թուրքե՞րը չեն… Ո՞չ… Բա ո՞վ է… Ով ղեկավարում է բանակը, նա էլ հրամաններ է տալիս»,- «Սոլովյով լայվի» ուղիղ եթերում ասել է ռուս գիտնական, արևելագետ, տնտեսագետ, «Մերձավոր Արևելքի ինստիտուտ» գիտակլան կենտրոնի հիմնադիր և նախագահ Եվգենի Սատանովսկին:
Արցախում 4 ամսական երեխային, ով վերակենդանացման բաժանմունքում է, ադրբեջանցի, այսպես կոչված, «բնապահպանների» կողմից ճանապարհը 8 օր է՝ փակ պահելու պատճառով չեն կարողանում Երևան տեղափոխել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Արևիկ» մանկական բժշկական կենտրոնի բժիշկ Հասմիկ Վերդյանը:
168.am լրատվական-վերլուծական կայքը համագործակցություն է սկսում անգլալեզու Groong փոդքասթի հեղինակի հետ։ Արցախում տիրող ճգնաժամի լույսի ներքո, երբ Արցախում 120 հազար հայ շարունակում է շրջափակված մնալ, Groong փոդքասթի համահեղինակ Հովիկ Մանուչարյանը զրուցելու է քաղաքական, տնտեսական, հասարակական գործիչների հետ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը 168TV-ի եթերում անդրադարձավ Արցախում ստեղծված իրավիճակին, ՀՀ իշխանությունների՝ հայաստանյան ընդդիմությանն ու Ռուսաստանին ուղղված մեղադրանքներին՝ նկատելով՝ բոլորին հռչակեցին մեղավոր՝ բացի իրենցից:
«Պետք է հասկանալ՝ էս երկրի խնդիրները որտեղ են, և դրանցով զբաղվել, այլ ոչ թե նոր խնդիրներ ստեղծել ամեն օր, կամ փորձել մարդկանց ուշադրությունը շեղել՝ մինչև ադրբեջանցիներն ու թուրքերը կարողանան այս երկրի վերջը տալ»,- ամփոփեց Հրանտ Միքայելյանը:
«Ամեն ոք պետք է իր բաժին աշխատանքն անի: Ես մասնակցում եմ բողոքի ակցիաներին՝ ընդդեմ Ադրբեջանի, քանի որ տեսնում եմ՝ խնդիր կա իմ ժողովրդի անվտանգության հետ կապված»,- 168.am-ի հետ զրույցում ասաց հայ ժողովրդական երգերի մեկնաբան Արսեն Գրիգորյանը (Մրո):
Արդեն 5-րդ օրն է, ինչ մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը խոսելով սպասվելիք ակցիայի և Արցախում տիրող իրավիճակի մասին, նշեց՝ այն ամենը, ինչ անում են ադրբեջանցիները Բերձորի ճանապարհին, կեղծ էկոլոգիական ակցիա է, վստահ է, որ սա բոլորն էլ հասկանում են։
Արդեն վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ադրբեջանական հերթական սադրանքից հետո Հայաստանի իշխանություններին կոչ արեց ճանաչել Արցախի անկախությունը։
Ադրբեջանական caliber.az-ը հոդված էր հրապարակել՝ հղում տալով Էդվին Մարտիրոսյան անուն-ազգանունով ոմն հայ բլոգերի գրառմանը, որը տեղադրվել էր «Республика Армения» տելեգրամյան ալիքում:
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման ֆոնին Ադրբեջանում նորից ակտիվացել է Ստեփանակերտը ՀՀ-ին միացնող ճանապարհահատվածում սահմանապահ և մաքսային կետեր տեղադրելու թեման, ինչպես նաև ռուս խաղաղապահներին, այսպես ասած, «անվստահություն» հայտնելու հարցը:
«Եկեք այս ամենի մեջ դրական սաղմեր տեսնենք. Արցախի ղեկավարությունը և ժողովուրդը վճռականորեն ասացին՝ հանքավայրերը մերն են, մեր հայրենիքն է, մենք ենք տերը, երկրորդ ասացին՝ մենք կգնանք՝ մեր ճանապարհները կբացենք, ռուս խաղաղապահները համոզել են, որ իրենք կանեն: Արցախը այսօր միասնական է: Չկան քաղաքական և սոցիալական տարանջատումներ, բոլորը հավասար են: Ես խոնարհվում եմ արցախցիների կամքի, իրենք հողում ապրելու և արարելու վճռականության առջև»։
«Մենք՝ արցախցիներս, մեր կյանքում ավելի մեծ դժվարություններ ենք տեսել, այնպես որ, սա արցախցիների համար թեթև դժվարություն է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը թշնամու կողմից փակելու հարցին՝ ասաց երգչուհի Գայա Արզումանյանը։
Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչությունից 168.am-ին հայտնեցին, որ արդեն հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես նշված է՝ այս սադրիչ գործողությունները, որոնք կազմակերպվել են անմիջապես Բաքվից, նպատակ ունեն հայաթափում իրականացնել Լեռնային Ղարաբաղում։
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ նկատեց. «Այս ամենը, դժբախտաբար, զարմանալի չէ, որովհետև ունես երկիր, որը զինված չէ, և ունես ղեկավար, որը չգիտի՝ ինչպես երկիր ղեկավարել, և անընդհատ զիջումներ է անում: Թշնամին հիմար չէ, տեսնում է՝ դիմացինը զիջումների է պատրաստ. երբեք կանգ չեն առնելու»: