«Մեր սերունդը տվեց դարի ասպետներ». Սասուն Միքայելյան

Երևանի ավագանին մարտի 15-ի իր նիստում որոշեց Երևանի հ.116 հիմնական դպրոցն անվանակոչել դպրոցի շրջանավարտ, 2016 թվականի արցախյան քառօրյա պատերազմի մասնակից Սամվել Հովսեփյանի անվամբ՝ «Երևանի Սամվել Հովսեփյանի անվան հ.116 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Որոշումն ընդունվեց միաձայն՝ 55 կողմ, զրո դեմ ձայների համամասնությամբ։

Ավագանու նիստին հրավիրված ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը ներկայացրեց Սամվել Հովսեփյանի սխրանքներն ու ռազմական գործողության ժամանակ նրա դերակատարությունը։

«Մարտի դաշտում եղել է շատ խիզախ: Միշտ «Ադմիրալ Սամո» ենք ասել: Մեր սերունդը տվեց դարի ասպետներ: Նրա անվամբ կոչում ենք դպրոցը՝ երեխաներն ավելի զգաստ կլինեն»,- նշեց Սասուն Միքայելյանը:

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն էլ նշեց, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել «Ադմիրալ Սամոյի» անունով դպրոցի անվանակոչության քվեարկությանը, քանի որ շատ լավ ճանաչել է նրան. «Տղերքից դեռ շատերն ունեն դպրոցների ու փողոցների անվանակոչության արժանիքներ, հուսով եմ, հաճախ կգան նման նախագծեր»,- ասաց ավագանու անդամը:

Կարդացեք նաև

«Երևանի հ.116 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը դպրոցի շրջանավարտ, 2016թ. արցախյան քառօրյա պատերազմի մասնակից Սամվել Հովսեփյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել էր ՀՀ երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Ս. Միքայելյանը, հարցը քննարկվել և հավանության են արժանացրել դպրոցի կոլեգիալ կառավարման մարմինը՝ խորհուրդը, մանկավարժական և ծնողական խորհուրդները:

Տեսանյութեր

Լրահոս