Վերջիվերջո հայկական կողմն ի՞նչ է տալիս այդ Խաղաղության պայմանագրի դիմաց.Սոս Հակոբյան
«Ցանկացած գործողություն պետք է դիտարկել, թե արդյոք այս քայլն օգնե՞ց անվտանգությանը, թե՞ վնասեց: Օրինակ, ՀԱՊԿ տեղակալի քարտուղարին երբ հետ ենք կանչում, դա օգնե՞ց, թե՞ վնասեց: Ի վերջո, երբ խոսում ենք «Խաղաղության պայմանագրից», հարց է առաջանում, թե ո՞րն է լինելու կյանքը այդ «Խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո: Կամ ավելի պարզ, ի՞նչ է գրված այդ «Խաղաղության պայմանագրում» վերջապես»,- ասաց «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը «Հայաստանի անվտանգության փլուզվող համակարգը» քննարկման ընթացքում:
Նա նաև ընդգծեց, որ մեր նպատակը պետք է լինի ոչ թե ինչ-որ պայմանագիր ստորագրելը, այլ այդ պայմանագրի միջոցով տանելի կենսական պայմաններ ստեղծելը, որպեսզի վաղն ունենանք հնարավորություն՝ մեր պետության հզորությունը, սուվերենությունը վերականգնելու համար: