Հայաստանը պետք է անգամ պատերազմ հայտարարի. այսօր խոսքը մեր գոյության մասին է. Կարեն Միրզոյան

 Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը մեկ բառով կարելի է բնութարել այսպես՝ անպատասխանատվություն։ Ցանկացած իշխանություն իր ընտրողների առաջ պետք է ստանձնի, առաջինը՝ հենց պատասխանատվություն, մինչդեռ այս իշխանությունն իր գոյությունը երկարացնելու համար դիմում է բառախաղերի և զանազան մանիպուլյացիաների՝ հրաժարվելով պատասխանատվություն կրելուց, ուստի շատ կուզենայի, որ այս մասին խորհեն հենց այն մարդիկ, որոնք ձայն են տվել այս իշխանությանը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Հայաստանի և Արցախի շուրջ ռազմական էսկալացիայի մեծ վտանգի ու դրան ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության մասին, նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը՝ ընդգծելով.

«Հանուն հայկական շահի պաշտպանության՝ Հայաստանի իշխանությունը, եթե պետք է, պետք է անգամ գնա նաև պատերազմ հայտարարելու, որովհետև այսօր խոսքը ոչ թե ինչ-ինչ կուսակցական շահերի, այլ Հայաստանի գոյության մասին է»,- ասաց Կարեն Միրզոյանը՝ շեշտելով՝ դա անհրաժեշտ է, որովհետև ցանկացած անվտանգային մարտահրավեր հնարավոր չէ կարգավորել միայն դիվանագիտությամբ, ինչի մասին խոսում է այս իշխանությունը։

Կարդացեք նաև

«Հույս ունենալ, որ սոսկ դիվանագիտությամբ այս կամ այն բևեռին ապավինելով՝ հնարավոր է երկիրը կործանումից փրկել. դա կա՛մ նաիվ մտածելակերպ է, կա՛մ միտում»,- ասաց Արցախի նախկին արտգործնախարարը՝ ի պատասխան միջազգային երաշխավոր փնտրող Նիկոլ Փաշինյանի՝ ընդգծելով. «Կա միայն մեկ երաշխավոր։ Այդ երաշխավորը միայն ու միայն մենք ենք՝ հայ ազգը։ Այն քայլերը, որոնք արվում են այսօր իշխանությունների կողմից, չեն նպաստում Արցախի և Հայաստանի առջև ծառացած խնդիրների կարգավորմանը, ընդհակառակը, դրանք ավելի են բարդացնում և նոր խնդիրներ առաջ բերում»,- ասաց Միրզոյանը։

Նա հիշեցրեց, որ անվտանգային լրջագույն խնդիրների առաջ այս իշխանությունը կանգնեցրեց հայկական երկու պետությունները, երբ դադարեց խոսել Արցախի ինքնորոշման իրավունքից՝ Արցախում ապրողների իրավունքների պաշտպանության մասին խոսույթով, երկիրը կանգնեցնելով պատերազմի առջև։

«Մինչդեռ հենց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն առանց որևէ սահմանափակման՝ կարող է լուծել Արցախի անվտանգության հետ կապված բոլոր հարցերը»,- ասաց Միրզոյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս