«Արցախը տալիս է Ադրբեջանին, մեզ էլ ասում է՝ գնացե՛ք, Ադրբեջանի կազմում ապրեք. չե՛նք ապրի». տեղահանված արցախցի
«Իմ ամուսինը 1193 թվականին թուրքի ձեռքով է զոհվել, հիմա ես ո՞նց գնամ նրանց հետ ապրեմ»,- այսօր Կառավարության շենքի մոտ իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հադրութից տեղահանված բնակիչներից մի կին:
«Մենք պատրաստ ենք գնալ Հադրութ, բայց հայկական Հադրութ: Գնանք Իլհամի հետ ի՞նչ ապրենք, Ալիևի հետ ի՞նչ ապրենք, մենք թուրքին լավ ենք ճանաչում: Իմ ամուսինը թուրքի ձեռքով է զոհվել, դիակն էլ չեմ տեսել, ո՞նց գնամ թուրքի հետ ապրեմ»,- ասաց ակցիայի մասնակիցը:
Տեղահանված մեկ այլ բնակիչ էլ այսպես արձագանքեց.
«Եթե այսօր ճանաչեն Արցախի անկախությունը ու կարգավիճակ տան, հենց էսօր էլ կճանապարհվենք դեպի Արցախ: Դա պետք է անեն մեր իշխանությունները, որոնց ամեն քայլը համընկնում է թշնամու քայլերի հետ, 1920 թվական՝ պատերազմ, 2020 թվական՝ պատերազմ: Հրաժարվել է Արցախից, տալիս է Ադրբեջանին, մեզ էլ ասում է՝ գնացե՛ք, Ադրբեջանի կազմում ապրեք, չե՛նք ապրի: 3 անգամ պատերազմել ենք, ամեն ինչ կորցրել ենք, ամե՛ն ինչ, չե՛նք ապրի իրենց հետ, չի՛ լինի, չի՛ ստացվի»:
Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում