«Քաղաքական սամասուդ է լինելու. առաջիկայում կսկսվի մեր պայքարը». Տիգրան Վարդանյան

«Երբ Փաշինյանը խոսում է լրջությունից, նույնն է, որ Հիտլերը խոսեր հումանիզմից, ադրբեջանցին՝ հայասիրությունից, անբարոյականը՝ բարոյականությունից»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ասուլիսում Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ հնչած մտքերին:

«Ես հիշում եմ Ազգային ժողովի Փաշինյանի հայտնի ելույթներից մեկը, երբ ասում էր՝ այ, մարդ պետք է սրանց պես ընտանիք պահի՝ մեկը լինի վարչապետ, մյուսը՝ ոստիկանապետ, մյուսը՝ նախարար, էն մյուսը՝ պատգամավոր, էսքան բիզնեսներ ունենան, էսքան տներ ունենան, իսկ շարքային քաղաքացին նստի տանը և հացին «կակա» ասի: Այ, հիմա է շարքային քաղաքացին տանը նստած՝ հացին «կակա» ասում, որովհետև կոռումպացված ինչ-որ եղանակով Սուրեն Պապիկյանը կարողանում է ձեռք բերել մի տուն, որն իրականում արժե երկու անգամ ավելի թանկ, բա մարդ պետք է իրենց նման ընտանիք պահի, որ ժողովրդին խաբեն, գան իշխանության ու կպնեն նույն այդ ժողովրդի ամենավերջին կոպեկին: Բա ասում էր՝ 3 միլիոն վարչապետ ունենք, երբ ուզեն՝ կարող են գալ, դուռը ոտքով բացել, այդ 3 միլիոն վարչապետը հացին «կակա» է ասում»,- ասաց Տիգրան Վարդանյանը:

Նա դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Երբ ինքը մարդկանց ձեռք է առնում, ուզում եմ իրեն ու իր նմաններին մի բան ասել՝ քաղաքական սամասուդ լինելու է, երբ իրենք իշխանության չլինեն, ու այն ձեռառնոցիները, որոնցով ինքը ժողովրդին էշի տեղ է դնում, հաստատ մի տեղից դուրս է գալու: Ավելի լավ է՝ ինքը մտածի դեղատնից վազելին առնելու մասին, քան այս ժողովրդին ձեռք առնի ու հիմարի տեղ դնի: Այս իշխանություններն ասում էին, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին կոռուպցիան ահռելի մակարդակի է հասել, իսկ իրենք այնքան են թաթախված կոռուպցիայի մեջ, որ նույնիսկ իրենց կոկորդին է հասել այդ կոռուպցիա կոչվածը: Ո՞ւր են Աննա Հակոբյանի հիմնադրամին փոխանցված ահռելի գումարները:

Իրենք սկզբից ասում էին, որ պետք է Զինվորի տանը փոխանցեն, բայց հետո Առողջապահության նախարարությունը որոշեց, որ այն բուժումը, որը զինվորներն անվճար ստանում էին, 1.5 տարով սառեցվի:

Կարդացեք նաև

Մինչև այսօր սոցիալական մեդիադաշտում կարող ենք տեսնել այն հազարավոր տղերքին, ովքեր 44-օրյա պատերազմին մասնակցել են, բայց այլևս հնար չունեն, ծնողները նրանց նկարները տարածում են, որպեսզի գումար հավաքվի, ու այդ տղաները բուժում ստանան: Ուզում եք ասել՝ պետությունը չունի՞ այդ գումարները: Միայն Աննա Հակոբյանի հագուկապի գումարի 10 տոկոսը կարելի էր տրամադրել այդ զինվորներին, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանում էին այս երկիրը: Ձեր ընտանիքն է ոտքից գլուխ կոռումպացված»:

Նա ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին վախեցնում է էսկալացիայով. «Եթե դու հասկանում ես, որ գցել ես ոտքիդ, արա, հրաժարական տուր, գնա: Նիկոլականներին ասեմ՝ եթե ձեր վարչապետը այդքան մտածում է այս երկրի մասին, ախպեր, թող հրաժարական տա, գնա: Վատ բան եմ ասում՝ թող ուրիշ մեկը գա՝ գցի իր ոտքին, եթե ինքն այդքան մտածող է, թող գնա: Ես շատ չակերտներ չեմ կարող բացել, թե ընդդիմությունում ինչ քննարկումներ են տեղի ունենում հիմա, բայց ուզում եմ ասել, որ իշխանափոխությունը Հայաստանում անխուսափելի է, առաջիկայում կսկսվի այդ պայքարը, որը իսկապես մեր հայրենակիցները ցանկանում են: Չեմ ուզում որևէ մեկին նեղացնել, բայց «Դիմադրություն» շարժման պես չի լինելու: Իհարկե, Հայրենիքի փրկության շարժումն ու «Դիմադրություն» շարժումն իրենց ուրույն դերն ունեին, բայց չենք հասել սրա հրաժարականին: «Դիմադրության» շարժման պես փողոցից փողոց չենք քայլելու, որովհետև օրենսդրական, սահմանադրական ճանապարհով Փաշինյանը չի հեռացվելու»:

Ռազմիկ Մարտիրոսյան

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս