Լավագույնը. Սպերցյանը՝ Ծառուկյանի մասին
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ, Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը տելագրամյան ալիքում գրած մեկ բառով արձագանքել է խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանի (Հայաստան) հաղթանակին։
«Լավագույնը»,- գրել է Սպերցյանը։
Դոհայում անցկացված UFC 265 մրցաշարում Արման Ծառուկյանը երկրորդ ռաունդում խեղդող հնարքով պարտության էր մատնել UFC դասակարգման 6-րդ համար Դեն Հուքերին (Նոր Զելանդիա) եւ դարձել չեմպիոնի հավակնորդ։

