Թուրքիան կհյուրընկալի COP31-ը

COP31 համաժողովը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում, այն բանից հետո, երբ Ավստրալիան հրաժարվեց ամենամյա միջոցառումը հյուրընկալելու իր հայտից, հայտնում է BBC-ն։ 2026 թվականին ՄԱԿ-ի հովանու ներքո նախատեսված բանակցությունների շրջանակներում գլոբալ կլիմայական օրակարգի վերաբերյալ քննարկումները տեղի կունենան Անթալիայում։

ՄԱԿ-ի կանոնների համաձայն՝ 2026 թվականին COP-ը հյուրընկալելու իրավունքը պատկանում էր Արևմտյան Եվրոպայից, Ավստրալիայից և այլ երկրներից կազմված երկրների խմբին։

Պետք էր համաձայնության հասնել, բայց ոչ մի երկիր պատրաստ չէր զիջել։ Ավստրալիան այժմ համաձայնել է աջակցել Թուրքիայի հայտին՝ փոխարենը իրենց նախարարը պետք է բանակցությունները նախագահի։ Անկարան կնախագահի COP31-ում, իսկ Ավստրալիան կգլխավորի բանակցությունները։

Այս անսովոր պայմանավորվածությունը զարմացրել է դիտորդներին։ Նորմալ է, որ COP-ի նախագահը լինի ընդունող երկրից, և թե ինչպես կգործի այս նոր գործընկերությունը գործնականում, դեռ պարզ չէ։

Նշենք, որ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP30 համաժողովն այս տարի տեղի է ունենում Բրազիլիայում։

Տեսանյութեր

Լրահոս