«Կոտրելու ենք սրանց քաղաքական ողնաշարը, որպեսզի նիկոլիզմը մեռնի Հայաստանում». Հայկ Դերզյան
«Արցախն Ադրբեջանի կազմում տեսնում են երեք կառույց և անհատ՝ Թուրքիան՝ Էրդողանի գլխավորությամբ, Ադրբեջանը՝ Ալիևի գլխավորությամբ, և «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը, ո՛չ երրորդը չունեն հայ ժողովրդի համաձայնությունը, վստահություն և այն մանդատը, որով Արցախը հանձնեն Ադրբեջանին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը:
«Ասեմ ավելին, դրանից հետո սկսելու են մեկ այլ գործընթաց. Նախ՝ հայաթափում, որն այսօր էլ արդեն արվում է, հաջորդը՝ ասելու են՝ դուք ճանաչո՞ւմ եք, որ սա Ադրբեջանի տարածք է, ուրեմն դուք այն օկուպացրել էիք, Հայաստանի ժողովուրդը սոված է մնալու, որովհետև Ադրբեջանը դիմելու է տարբեր միջազգային կառույցների, որպեսզի Հայաստանից փոխհատուցում ուզի, իսկ դա կարող է հետո ասել՝ Հայաստանի տարածքից էլ մի այլ բան մեզ տվեք՝ իբրև փոխհատուցում: Նրանք, ովքեր պատերազմ են անցել, ծառայել են Արցախում, համարվելու են ռազմական հանցագործներ, նրանց միջազգային հետախուզում է հայտարարվելու, մեր հերոսներին միջազգային առումով ճանաչելու են ահաբեկիչ: Այսինքն՝ այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը, առողջությունը, ժամանակը տվել են Արցախին՝ մեր հայրենիքի պաշտպանությանը, Հայաստանի իշխանությունների թեթև ձեռքով դարձնելու են հանցագործ»,- ասաց նա:
Հայկ Դերզյանի խոսքով՝ գործող իշխանությանը ուղղակի գնա՛ ասելով՝ չի լինելու հեռացնել. «Իրենց քաղաքական անբարոյական ողնաշարը պետք է կոտրել, ու դա կոտրում են բռունցքով: Մենք դա անելու ենք՝ ժողովրդի աջակցությամբ, բոլորս իրար հետ, հավասարը հավասարի պես, ու կապ չունի՝ ով է Երևանից, ով՝ մարզերից, ով է մի փոքր ավելի լավ հագնված, ով՝ ոչ: Բոլորս իրար հետ կոտրելու ենք դրանց ողնաշարը, որպեսզի այլևս Հայաստանում նիկոլներ չծնվեն, նիկոլիզմը մեռնի Հայաստանում, այդ երևույթը, այդ մտածելակերպը, այդ չեղած արժեքները, պետության քայքայումը ոչնչանա: Ու ես վստահ եմ, որ մենք դրան գալու ենք»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում