Բաժիններ՝

Աշտարակի խճուղուց Եղվարդի խճուղի տանող ճանապարհին բախվել են «BYD» էլեկտրամոբիլն ու «Hyundai Sonata»-ն

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակի խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող ճանապարհահատվածում՝ վերգետնյա անցումի հարևանությամբ, բախվել են «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան ու «BYD» մակնիշի էլեկտրամոբիլը, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ չեն տուժել:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքաենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով էլեկտրամոբիլը կողաշրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում, իսկ «Hyundai»-ը գլխիվայր շրջվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս