Բաժիններ՝

Ամերիկյան անօդաչու Anduril YFQ-44A կործանիչը ավարտել է առաջին փորձնական թռիչքը

Ամերիկյան Anduril Industries պաշտպանական կապալառուն (ինքնավար մարտական համակարգեր, կիբեռանվտանգություն, ռոբոտատեխնիկա, ԱԲ) ԱՄՆ ՌՕՈւ-ի հետ համատեղ մշակել եւ սկսել է փորձարկել կիսաինքնավար YFQ-44A կործանիչը, որը նախատեսված է ապագա հակամարտություններում օդում գերազանցություն նվաճելու համար, տեղեկացրել է «Տեխկուլտը»։ Հայեցակարգից մինչեւ առաջին փորձնական թռիչք պահանջվել է ընդամենը 556 օր։

YFQ-44A –ն մինչձայնային թռչող սարք է՝ 2 270 կիլոգրամ թռիչքային քաշով եւ նետաձեւ թեւով, ունի Williams FJ44-4M տուրբոպտուտակային շարժիչ։

Քանի որ ապագա պատերազմներում այն, հավանաբար, պետք է դիմակայի բնութագրերով հավասար հակառակորդին, նրան հաղթել YFQ-44A-ն կկարողանա ի հաշիվ մի քանի գործոնների՝ անօդաչու թռչող սարքի «հավատարիմ ուղղորդողի» հայեցակարգի, որն աշխատում է օդաչուավոր ավիացիայի հետ շաղկապված, բարձր ինքնավարության եւ դրոնների համեմատաբար ցածր արժեքի։

Ռազմական առաքելություններում նրա համար ուղղորդող կդառնան 5-րդ սերնդի F-22 կամ F-35 կործանիչները։ Ենթադրվում է նաեւ YFQ-44A-ի ինքնավար օգտագործում։

Ինքնավարության բարձրացումը ձեռք կբերվի մշակման փուլում գտնվող մարտական ավիացիոն համալիրի օգնությամբ՝ ծրագրային համակարգով, որը կարող է ինքնուրույն մշակել ստացված տեղեկությունը, նույնականացնել թիրախները, ինչպես նաեւ արդյունավետորեն կատարել հարվածային առաջադրանքներ ինքնավար ռեժիմում։

Ցածր գինը հնարավոր կդառնա ի հաշիվ արտադրական հզորությունների զարգացման, սարքավորումների միասնականացման, բաղադրիչների մատակարարումների շղթայի մշակման եւ անօդաչու թռչող սարքերի տարբերակների «մասնագիտացման»՝ կոնկրետ առաջադրանքների կատարման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930