Մոսկվայի մարզում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով բռնկվել է պետական շրջանային էլեկտրակայանը
Այսօր առավոտյան Մոսկվայի մարզի Շատուրայի պետական շրջանային էլեկտրակայանը ենթարկվել է անօդաչու սարքերի հարձակման, հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը Telegram-ալիքում։
Ըստ նրա, ԱԹՍ-ների մի մասը ոչնչացվել է ՀՕՊ ուժերի կողմից, իսկ մի քանիսը ընկել են կայանի տարածքում։
Օբյեկտում բռնկված հրդեհը արդեն տեղայնացվել է, արտակարգ ծառայությունները շարունակում են աշխատանքը։
«Քաղաքում էլեկտրամատակարարումը չի խափանվել․ պահուստային գծերին միացումը կատարվել է օպերատիվ։ Որպեսզի ապահովենք ջերմամատակարարումը մինչև իրավիճակի լիարժեք կայունացումը, մենք շրջան ենք ուղարկել շարժական բլոկ-մոդուլային կաթսայատներ։
Շրջանի ղեկավարը և բոլոր ծառայություններն աշխատում են տեղում։ Իրավիճակը վերահսկվում է, բնակիչների համար վտանգ չկա», – նշել է Վորոբյովը։

