Դառը հարցեր եք բարձրացնում. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախը կարոտելու մասին հարցին

«Զորքերի հայելային հետքաշումն առնվազն չի հակասում Հայաստանի Հանրապետության պետական շահերին: Ընդհանրապես, երբ խոսում ենք խաղաղության օրակարգի մասին, զորքը ոչ Տեղ գյուղի գյուղապետարանի մոտ պետք է լինի, ոչ էլ զորքը պետք է լինի զորամասում, որը կարող է, օրինակ, լինել Գորիսում, իսկ սահմանին պետք է լինի սահմանապահը, որովհետև, երբ սահմանի անվտանգությունը դե յուրե հիմնավորված է և միջազգային մեխանիզմներով ամրագրված է, այդ իրավիճակում զորքերը գտնվում են իրենց մշտական տեղակայման վայրում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսքն ուղղելով լրագրողին՝ երբ ասում են, որ Փառուխը հայաթափվել է, այնտեղ քանի՞ մարդ էր ապրում:

«Պետք է լինի հստակ սահման, և այն պետք է ներառի ՀՀ  29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը»,- նշեց նա:

Փաշինյանը հայտնեց նաև, որ եթե համաձայնության գան, ապա կստորագրվի Խաղաղության պայմանագիրը:

Լրագրողի այն հարցին, թե երեք տարի չի եղել Արցախում, կարոտե՞լ է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Դառը հարցեր եք բարձրացնում»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս