
Չեմ կարծում, թե Արցախի ներքին գործերին միջամտելը և խառնվելը պատեհ է. Նիկոլ Փաշինյան

«Հարցը պարկեշտ չեմ համարում, որովհետև չեմ կարծում, թե Արցախի ներքին գործերին միջամտելը և խառնվելը պատեհ է, բայց մյուս կողմից, կարծում եմ՝ ԼՂ-ում կա իշխանություն, որն ընտրված է և օրենսդրությամբ սահմանված իր լիազորություններն իրականացնում է և կիրականացնի: Քաղաքական ակտիվությունը վատ բան չէ»,- արձագանքելով հարցին՝ ի՞նչ եք կարծում, Արցախում իշխանափոխություն կլինի՞, և կա՞ արդյոք այնտեղ քաղաքական ճգնաժամ՝ հարցերին, ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ մեկ անգամ բուռն քննարկում է եղել նաև ԼՂ գործընկերների մասնակցությամբ:
«Բարձրացվում էին կարևոր հարցեր, և իրենց ուշադրությունը հրավիրում էի հետևյալ հանգամանքի վրա. ասում էի՝ ձեր բարձրացրած հարցերի լուծման ժամանակահատվածը 2020թ. սեպտեմբերի 27-ից հետո տեղի ունեցող իրադարձություններն էին: Բոլորս բավարար չափով ջանքեր գործադրե՞լ ենք, որ այդ հարցերի նկատմամբ մեր սկզբունքայնությունը լիարժեք դրսևորենք, թե՞ տեղ-տեղ կասկածի տեղիք տվել ենք»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը: