Պոպուլիստական և իրական ինքնիշխանությունը. Դավիթ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է. «Պոպուլիստական և իրական ինքնիշխանությունը
Էրեկ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել ա, որ «ՀՀ-ն այսօր պետություն է՝ քան երբևէ, անկախ է՝ քան երբևէ, ինքնիշխան է՝ քան երբևէ․․․»։
Դա, բնականաբար, պոպուլիզմ ա։ Իսկ ինչ ունենք ՀՀ ինքնիշխանության հետ իրականում/գետնի վրա (հատուկ Արցախի մասը չեմ էլ նշում):
1. ՀՀ կառավարությունը Ադրբեջանին առանց «սահմանազատման» 2021 թ․ հանձնել ա սեփական տարածքը (Շուռնուխ)։ Նույնիսկ ներկայում որպես հիմք վերցրած քարտեզներով։
2. Անտեսել / թաքցրել ա տարածքի օկուպացիան 2021-2022 թ. (Ներքին Հանդի հատված, մոտ 10 քռ կմ):
3. Թաքցրել ա օկուպացիայի ընդհանուր ծավալները 2021-2022 թ․՝ քիչ-քիչ ավելացնելով թիվը ամիսների/տարիների ընթացքում (127-ից հացնելով 200+ քռ կմ):
4. Մի քանի տարի թաքցրել ա Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհի հատվածում զորքերի հետ քաշվելու փաստաթուղթը։ Ու ամենահետաքրքիրը էն ա, որ Ադրբեջանը նույնիսկ չի էլ ստորագրել։
5. «Սահմանազատումը» արել ա Ադրբեջանի պահանջած վայրում։ Դրա արդյունքում տարածք, փաստացի, զիջել ա միայն ՀՀ-ն (բացի մի դիրքից, բայց․․․): Հիմա էլ ա նունը ուզում անի Սյունիքում։
6. Կառավարությունը թաքցրել ա նույնիսկ էն, որ մի (!) հատիկ ադրբեջանական դիրք ա ստացել Տավուշում, որ հանկարծ Ադրբեջանում չջղայնանան ու չփոշմանեն։
7. Ադրբեջանի պահանջով անխոչընդոտ/արտոնյալ ճանապարհ/ուղի/միջանցք ա տալիս դեպի Նախիջևան, նույն պայմաններ չստանալով Երասխից-Մեղրիի մասով։
8. Սեփական տարածքում Արաքսի ափին պատնեշի կառուցումը համաձայնացնում ա Թուրքիայի հետ (պայմանագիրը տենց բան չի նախատեսում):
9. Հրաժարվել ա Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցից Թուրքիայի պահանջով։
10․ Անկարայի պահանջով հարաբերություններ ա հաստատում/ճանաչում/և այլն․․․ այլ երկների հետ (Պաղեստին, Կոսովո, Սիրիայի նոր կառավարություն):
11. Պատրաստ ա հրաժարվել Սև լիճ/Իշխանասար հատվածում Ադրբեջանի կողմից գնդակահարված հայ գերի զինվորների ու խոշտանգված կանանց իրավունքների պաշտպանությունից / մեղավորներին պատժելուց։
12. Լեգիտիմացնում ա Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի օկուպացիան՝ հղում անելով 90-ականներից ՀՀ կողմից վերահսկվող տարածքների վրա։
․․․
N.B. Էս ոտի վրա մտքիս էկածներն են։ Ցանկը, բնականաբար, կարող եք ավելացնել»։

