Հասարակությունը պատրաստ է փոփոխությունների. պետք է համախմբվել կոնկրետ գաղափարի շուրջ. Սաթիկ Սեյրանյան

«Ցավոք, մենք այնպիսի ժամանակահատվածում ենք ապրում, որ բոլոր լավ գաղափարները, մոտիվացնող բառերը, բառիմաստները խեղաթյուրվել ու վարկաբեկվել են: Շատ հստակ հաշվարկներ են եղել և հիմա էլ շարունակվում են, այդ հաշվարկները, ես վստահ եմ, որ որոշակի կենտրոններից են ուղղորդվում»,- «Համախմբումը՝ որպես հայկական օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ համախմբման մասին իր դիտարկումներն այսպես սկսեց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

Սաթիկ Սեյրանյանը համոզված է՝ հասարակությունը պատրաստ է փոփոխությունների:

«Ես ինքս վերջերս վերադարձել եմ մարզերից մեկից, կարող եմ վստահեցնել՝ պատրաստ է հասարակությունը: Եվ եթե առաջ վախեր ունեին, որ ՔՊ-ական գյուղապետերը, իշխանիկները կարող են ազդեցություն ունենալ, հիմա հիմնականում այդ վախը չկա,- նշեց նա՝ նկատելով նաև, որ այժմ իշխանություններն աշխատում են աղանդավորներին հատուկ մեթոդով,- Փորձում են մարդկանց վախերի վրա աշխատել: Այսինքն՝ իրենք փոփոխությունների, որևէ լավ գաղափարի այլընտրանքը հակադրում են հարցադրումով՝ պատերա՞զմ ես ուզում, կամ՝ դու քո տղային կուղարկե՞ս պատերազմ:

Բոլոր թերություններով հանդերձ՝ տասնամյակներ պահանջվեց, որ բանակում ծառայելն այդքան սարսափելի միտք չլիներ, ավելին՝ իմ շրջապատում կային մարդիկ, որոնք գերադասում էին հենց Արցախում ծառայել: Իսկ այդ հանգստությունների պատճառներից մեկն այն էր, որ բանակը կայացած էր՝ որպես ինստիտուտ, և վստահություն կար՝ պետություն կա, ինստիտուտներն աշխատում են:

Կարդացեք նաև

Այժմ այդ ինստիտուտները քանդված են: Իհարկե, ես՝ որպես ծնող, տեսնելով նաև, թե 44-օրյա պատերազմում ինչ վարք են դրսևորել, ինչ քաղաքականություն են տարել այս իշխանությունները, բնականաբար, ես կվախենամ: Բայց այլընտրանքը պատերազմը չէ»:

Սաթիկ Սեյրանյանի խոսքով՝ այս իշխանությունների այլընտրանքը խաղաղությունն է, որին հնարավոր է հասնել և հասնելու ռեսուրս կա, և հենց դա պետք է բացատրվի հանրությանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031