Որևէ մեկը, անկախ նրանից` ինքն ինչ պաշտոնի է, իրավունք չունի դերասանին սովորեցնել, թե ոնց պետք է խաղա և ինչ պետք է լինի ներկայացման իմաստը․ Հրանտ Թոխատյան
Շատ բացասական եմ վերաբերվում անկեղծ ասած ու հետո որ նայեցի էլ ավելի ջղայնացա, նեղվեցի, որովհետև որևէ մեկը, անկախ նրանից ինքն ինչ պաշտոնի է, իրավունք չունի դերասանին սովորեցնել, թե ոնց պետք է խաղա և ինչ պետք է լինի ներկայացման իմաստը։ Այս մասին «Լուրջ Cast»-ի ընթացքում ասել է դերասան Հրանտ Թոխատյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ Փաշինյանը ներկա է գտնվել ՀանդԱրտ մշակութային այգում «Ցանկապատ» բացօթյա ներկայացմանը, այնուհետև այն քննադատել։
«Ինքն իր կարծիքը կարող է ունենալ, բայց դա չի նշանակում, որ մասսայական ժողովրդի մոտ դնես դերասաններից խոսես ոնց որ քո երեխեքդ լինեն։ Ընդ որում, անվանի դերասաններին, բավականին հայտնի է և Մկոն և Տիգրանը Գյուլումյան։ Բայց այդպես չի կարելի»,- նշել է նա։
Թոխատյանի խոսքով, նախկինում էլ կային ներկայացումներ, որ բավականին ռիսկով էին ու որևէ մեկը դիտողություն չէր անում։ «Մեր ներկայացումներից մեկը եկել էր մեր նախագահներից մեկը նայելու, որից հետո խնդրեց հանդիպենք։ Ասեց՝ ես բան ունեմ ասելու, արժե՞ մնացած դերասաններն էլ լինեն։ Ասեցի հա, թաքցնելու բան չունեմ։ Մնացած դերասաններն էլ եկան, ինքը ներկայացման մեջ մի կտոր կար, որ չէր հավանել, ասեց, ասեցի՝ բայց դա իականում այդպես է, ասեց՝ լավ, ես էլ բան չունեմ ասելու, այսինքն, ինքը չհամարեց իր իրավասության մեջ արգելի կամ խորհուրդ տալ այլ կերպ խաղալ»,- ավելացրել է Թոխատյանը։

