Հայաստանի Հանրապետության անկախության հռչակաման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Արամի Սահակյանին շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:
Նա ասել է, որ սեպտեմբերի 10-ին, երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում իր հորը դուրս են կանչել և իբր հրավիրել զրույցի 4 քաղաքացիական հագուստով անձինք, որից հետո նրան անհայտ ուղղությամբ տարել են իրենց մեքենայով:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
«Կրակոցներն անընդհատ շարունակվելու են, քանի դեռ ամբողջ հասարակությունը չի վանում դա իրենից: Իսկ մեր գործը, որ նմաններին արտաքսենք իսկականից»:
Այսօր Հանրապետության հրապարակում Անկախության տոնի առիթով տեղի է ունենալու Նունե Եսայանի համերգը, որին ներկա է լինելու նախագահ Սերժ Սարգսյանը: Համերգին հրավիրված է ամբողջ իշխանական էլիտան:
Վերջինս 9-րդ դասարանի աշակերտ է եղել:
ԼՂՀ պաշտպանական բանակին միս մատակարարող ընկերությունները, որոնք խաբել էին՝ տավարի մսի փոխարեն գոմեշի ավելի էժան միս վաճառելով, «Ժողովուրդի» տեղեկություններով, սկսել են փոխհատուցել ՊԲ-ին հասցված վնասը։
Սեպտեմբերի 20-ին, ժամը 00.30-ին, Երևանի Ա. Ավետիսյան և Վ. Փափազյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» և «Նիսան Մաքսիմա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Նիսան Մաքսիմա»-ի ուղևորուհին և «Լեքսուս»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նրանց բերման են ենթարկել այն պատճառով, որ երիտասարդները հրաժարվել են իրենց մեքենաները հանել քաղաքապետարանի դիմացի տարածքից:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 01.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել Երևանի Լուկաշինի փողոցի բնակիչ Ռ. Ս. (ծնվ. 1938 .):
Դիմակներով էին և դանակներով զինված:
Թեև անվտանգության աշխատակիցները փորձել են խոչընդոտել զոհված զինվորի մորը, այնուամենայնիվ նրան հաջողվել է մոտենալ և նամակ հանձնել:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 09.40-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Ալագյազ-Արթիկ ճանապարհին՝ Սադունց գյուղի հատվածում, շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՀՀ անկախության տոնի կապակցությամբ մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում կազմակերպվում են տոնական միջոցառումներ:
22-23 տարի առաջ Հայաստանի Հանրապետության համար ամենակարևորը ազատություն ստանալն էր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 00.50-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Պառավաքար գյուղի մոտակայքում` ոլորանների հատվածում, այրվում է ավտոմեքենա:
Ինտերնետում երեկ հայտարարություն էր հայտնվել, որում տեղեկացվում էր, որ careefour.am դոմենային անվանումը վաճառվում է։ carrefour.am դոմենը պատկանում է ինտերնետային կայքերի ստեղծմամբ և առաջխաղացմամբ զբաղվող iLikeit կազմակերպության կողմից։
Ա. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկանալով, թե իր աներորդի Ա. Խաչատուրովը ինչպես է պարբերաբար սեռական բնույթի գործողություններ կատարել իր կնոջ՝ Մ. Պ.-ի հետ, վրեժխնդրությունից դրդված 2012թ. դեկտեմբերի 10-ի գիշերը՝ ժամը 04:00-ից մինչև 05:00-ի սահմաններում, իրեն պատկանող բնակարանում մետաղյա ձողով և բռունցքներով հարվածներ է հասցրել Ա. Խաչատուրովի գլխի և մարմնի տարբեր մասերին՝ վերջինի առողջությանը գլխի, դեմքի, իրանի, վերջույթների շրջանների քերծվածքների, արյունազեղումների, բազմաթիվ սալջարդ-պատռված վերքերի, քթի, աջ այտոսկրի կոտրվածքների, ձախակողմյան հետտրավմատիկ լարված պնևմոթորաքսի ձևերով դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:
Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Բնակիչների հավաստմամբ շարունակվում են գիշերային տարօրինակ երևույթները, հատկապես քաղաքի առանձնատների բակերում:
«Բանդայի» գործով մահացած ամբաստանյալ Արման Դալլաքյանի փաստաբան Վաչագան Քոսյանը պատմում է, թե ինչպես են ցուցմունք կորզել Արմանից:
Կատարվել է արտաշիրիմում, Հարություն Խոջայանի դիակը տեղափոխվել է դիահերձարան: Թերթի տեղեկություններով` Խոջայան եղբայրներն ապրում են իրենց մոր հետ:
«Սահմանը պահող, սահմանին ապրող ժողովուրդը չպետք է այսքան հոգս ունենա: Մենք էլ զինվորի պես մի բան ենք, այսքան դառնություններ ենք տեսնում, բայց ապրում ենք նաև այն գիտակցությամբ, որ սա մեր հողն է, որ մենք պետք է սահմանը պահենք»,- ասում է տիկին Ալվարդը:
Գերեզմանաքարերի հին լինելու պատճառով դրանք մնացել են առանց խնամողների, քանի որ սերունդներ են փոխվել, չկան նաև հանգուցյալների հարազատները: Քարերի մեջ կան դագաղաձև տապանաքարեր`զարդարված հայկական զարդաքանդակներով: Քիչ վարպետներ են պատրաստել նման տապանաքարեր:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում շրջվել է «ՈՒԱԶ 452Ա» մակնիշի 31 ՍՕ 521 պետհամարանիշի ավտոմեքենան:
«Ով հնարավորություն ուներ, թողեց-գնաց Ռուսաստան, ով էլ մնացել է, սպասում է` հնարավորություն ունենա, որ ինքն էլ գնա»:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնի աղբարկղի մոտ զենք-զինամթերք է թողնում:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 20.00-ին , «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Օհանովի փողոցի թիվ 24 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ջուրն աղի է` խմել չի լինում. ստիպված շաբաթական երկու անգամ գյուղ այցելող ցիստեռնից ջուր են գնում` դույլը հարյուր դրամով:
Սեպտեմբերի 21-ին հյուսիսային շրջաններում, 22-25-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: